Գրաբարյան փոխադրություն

  • Զգո՛յշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ՛ եւ վարձս ո՛չ ընդունիցիք ի հաւրէն ձերմէ՝ որ յերկինսն է:
    Զգույշ եղեք ողորմություն անելիս, որ դա մարդկանց առաջ չանեք, նրանց ցույց տալու համար: Գուցե և դուք երկնային հորից վարձատրություն չստանաք:

  • Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փո՛ղ առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:
    Երբ որ դու ողորմություն էս տալիս, մի հայտարարիր, ինչպես կեղծավորներն են անում ժողովրդի մեջ, հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանց կողմից: Հենց դա է իրենց վարձը:

  • Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ՛ աջ քո. որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածո՛ւկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս:
    Երբ որ դու ողորմություն տաս, թող ձախը չիմանա թե աջը ինչ է անում, որպեսզի ողորմությունդ թաքուն լինի: Եվ որ հայրը թաքուն քեզ տեսնում է , կհատուցից հայտնապես:

  • Եւ յորժամ յաղաւթս կայցես, մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն. զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կա՛լ յաղաւթս, որպէս զի երեւեսցին մարդկան: Ամէն ասե՛մ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա: Երբ աղոթում էս, կեղծավորների պես մի եղիր, որոնք սիրում են ժողովրդի մեջ և հրապարակների անկյուններում աղոթել ի ցույց մարդկանց: Ավելին ասեմ, հենց դա է նրանց վարձատրությունը:

Սեպտեմբերի 26

Նորից երկուշաբթի, նորից դասեր: Եվ իհարկե ես չհասցրի հանգստանալ: Ինձ շտապ 1 ամիս հանգիստ է հարկավոր: Չնայած մշտապես ուրախ տրամադրությանս` հոգնած եմ լինում: Տնայիններս էլ անում եմ երեկոյան ուշ՝ ինչպես երեկ: Դեռ սա քիչ էր, մի կողմից էլ նոր դաս hանրահաշվից: Զարմանում եմ, թե ինչպես է իմ ուղեղում այդքան բան տեղավորվում: Իսպաներենի խմբից 3 հոգով և վրացերենի, ռուսերենի ու անգլերենի խմբերից սովորողներով գնացինք Մանկավարժական համալսարան: Այսօր  Եվրոպական լեզուներիմիջազգային տոնն էր: Հավաքվեցինք մի մեծ դահլիճում: Մեզ պես էլի հյուրեր կային: համալսարանի սովորողները նույնպես հետաքրքիր բաներ էին պատրաստել: Շատ դուր եկավ այս միջոցառումը, և սիրով հաջորդ տարի էլ կմասնակցեմ: Այսօր վերջապես գնացի պատվոգրիս ետևից: Ինչպես տարին սկսել ենք, այնպես էլ կավարտենք: Հուսով եմ՝ իմ պարի վերջին տարին շատ լավ կանցնի: Չնայած ինչու վերջին: Իմ ուսուցչուհին բազմաթիվ այլ դասարաններ ունի՝ նաև սիրողական: Եվ ինձ հրավիրեց դրանցից մեկում պարելու: Այնպես որ, հիմա շաբաթը 4 օր ես պարի եմ: Երբ մայրիկիս ասացի, նա ինձ պատասխանեց, որ ես տանը ընդանրապես լինելո՞ւ եմ: Իսկապես նա ճիշտ է: Ես տանը շատ քիչ եմ լինում:

Սեպտեմբերի 25

Վերջապես եկավ այս օրը: Առավոտյան արթնացա և ոտքերս ուղղակի դողում էին: Առաջին անգամ էր, որ մրցույթից կամ ուղղակի ելույթից առաջ այսքան անհանգստանում էի: Ընկերներս հնարավորին չափ ինձ հանգստացրեցին: Պատրաստվեցի և գնացի ընկերուհուս հանդիպելու: Միասին նույն խմբում ենք պարում և որոշել էինք միասին գնալ համերգասրահ: Հանրապետության Հրապարակում հանդիպեցինք մեր պարի խմբին և ծնողներին: Ուսուցչուհիս եկավ և մեզ ուղեկցեց Առնո Բաբաջանյան համերգասրահ: Արագ հագնվեցինք և սպասեցինք մեր հերթին: Մարդկանց դեմքերից զգացի, որ նրանք դուր եկավ մեր պարը: Ժյուրին հետաքրքրությամբ մեզ էր նայում: Վերադարցա տուն և հանգստացա: Ընկերուհիս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ մենք պարում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ ներքևում մեր ուսուցչուհին գրել էր, որ իրեն դուր էր եկել: Ընկերուհիս պատասխանեց և մինչև ես մի բան կհասցնեյի ուղարկել, ուսուցչուհիս գրեց, որ մենք առաջին տեղն ենք գրավել))))) Ուրախությանս չափ ու սահման չկար: Հիմա էլ ժպիտը դեմքիս գրում եմ: Չեմ համբերում, թե երբ ենք մեր պատվոգրերը ստանալու:

Սեպտեմբերի 24

Այսօր նույնպես վատառողջ էի, բայց գնացի դպրոց: Երկուշաբթի միջազգային եվրոպական լեզուների օրն է: Իսպաներենի խմբից 3 հոգով ներկայացնելու ենք, թե ինչ ենք արել, ինչ ենք անում և ինչ ենք անելու: Շուտ վերջացրինք մեր խմբագրումը ընկեր Նարինեյի հետ և ես շտապեցի տուն: Վերջերս շատ քիչ եմ հանգստանում և միշտ հոգնածություն եմ զգում, դրա համար ձգտում եմ շուտ տուն գալ և հանգստանալ: Իսպաներենի տեքստի իմ մասը փորձեցի և համացանցով շփվեցի ընկերներիս հետ: Երեկոյան էլ պարում էի, որ վաղը ամեն ինչ հնարավորինս լավ ստացվի:

Սեպտեմբերի 23

Այդքան սպասված համերգ Կոմիտասի այգում: Մենք սկզբում երգեցինք: Չնայած անձրևին մեր տրամադրությունը մնաց անփոփոխ: Ընկերներս ասում են, որ լավ ենք երգել: Համերգից վերջում արագ գնացի խանութ և իմ հավանած վզկապը: Հասցրի արագ վերդառնալ, որպեսզի հասցնեմ ընկերներիս հետ վերադառնալ: Վերադարցա տուն և հանգստացա: Ամբողջ օրս անցկացրի համակարգչի առաջ:

Սեպտեմբերի 22

Այսօր մեր երգչախմբի վերջին փորձն էր: Իհարկե խառնաշփոթ էր: Բոլորին հետաքրքրում էր, թե ինչ պետք է հագնենք, ինչ սանրվածքով պետք է գանք, ժամը քանիսին և որտեղ: Իսկ ես հանգիստ նստած սպասում էի այս ամենի ավարտին: Արդեն 4 տարի է հաճախում են երգչախմբի և արդեն անգիր գիտեն ինչ է պետք: Այսօր պարի չգնացի, որովհետև վատառողջ եմ: Ավելի լավ է մնամ տանը և լավանամ: Վաղվա տնայիններս համարյա վերջացրի, այսինքն կարող եմ հանգիստ նկարել:

Սեպտեմբերի 21

Շնորհավոր Անկախության տոնը: Այսօր Հայաստանը դարձավ 25 տարեկան: Իհարկե իմ պարի ուսուցչուհին թույլ չտվեց, որ գնանք առավոտյան հանդիսությանը: 12:00 գնացի պարի: Վերջացրինք և գնացինք իրենց տուն պատրաստվելու: Մեր մյուս երկու ընկերուհիները մեզ սպասում էին: Չորսով գնացինք կենտրոն զբոսնելու և լավ ժամանակ անցկացնելու: Եղանակն այդքան էլ բարենպաստ չէր: Անընդհատ անձրևում էր, բայց դա մեզ չէր խանգարում: Մեզ հետ գուաշներ էին վերցրել և բոլորի ձեռքերին կամ այտերին եռագուննեինք նկարում: Հյուսիսային պողոտայում մեծ իրարանցում էր: Բոլորը մի տեղ էին հավաքվել և երգում ու պարում էին: Մենք էլ միացանք նրանց: Ամբողջ օրն անցկացրինք այնտեղ և ես շատ տպավորված եմ:




















Սեպտեմբերի 20

Այսօր առաջին ժամին գնացինք ագարակ: Առաջին անգամ չէր, որ այնտեղ էի, բայց ձիերին չէի տեսել: Ժամանակը սուղ էր և մենք շուտ վերադարցանք դպրոց: Չեմ հասկանում հնարավոր չէ մինչև դասերը սկսելը դասացուցակ կազմել, որ մինչև Սեպտեմբերի վերջ անախորժություններ չլինեն: Կատարում էս տնային առաջադրանքներդ, գալիս էս դպրոց և պարզվում է, որ հանկարծ որոշել են դասացուցակում փոփողություններ անել: Բուռն շաբաթ է ինձ սպասվում: Վաղը անկաղության 25-րդ ամյակն է, հինգշաբթի երգչախմբի վերջին փորձը և պարի նախավերջին փորձը, ուրբաթ համերգ Կոմիտասի այգում, շաբաթ փառատոնի վերջնական փորձ, կիրակի՝ փառատոն: Այսօր երգչախմբի պարապմունքի ժամանակ շատ արդյունավետ փորձ արեցինք: Հուսով եմ տիկին Մարինեն թույլ կտա համերգին 3-րդ ձայն երգել:

Սեպտեմբերի 19

Մայրիկս զարմացավ, որ այսօր շուտ վերադարձա տուն: Ի ուրախություն ինձ՝ այսօր մինչև ժամը 19:00 ազատ էի: Տնային առաջադրանքներս արեցի և հանգստացա: Մայրիկիս հետ գնումների գնացինք, հետո ես գնացի պարի: Կիրակի պետք է փառատոնի մասնակցենք և գրեթե ամեն օր քրտնաջան պարապում ենք: Կարծում եմ՝ առաջին 3 տեղերից մեկը մերը կլինի: Ուսուցչուհիս խոստացավ նշել, եթե լավ հորիզոնական գրավենք: Եթե անկեղծ, ինձ ավելի շատ նշելն է հետաքրքրում, քան փառատոնը: Չեք պատկերացնի, թե որքան հոգնած եմ: Երևի միայն ես եմ այսպես պարապում, որ բոլորից շատ եմ հոգնում: Ինչևէ, այս տարի շատ լուրջ եմ տրամադրված, որովհետև ավարտելու եմ: Տարվա վերջում պետական քնություն պետք է հանձնեմ՝ դասական պարերի: Պետք է շատ լավ պարեմ, որ հանձնաժողովը բարձր գնահատականներ նշանակի: 

Աշուն է, օրերը ցրտում են

Իմ ամենասիրելի տարվա եղանակներից մեկը: Սիրում եմ, որովհետև ծննդյան տարեդարձս հոկտեմբերին է, և այս սառը քամին ինձ դուր է գալիս: Չկա ավելի հաճելի բան, քան աշնանային երեկոները անցկացնել այգում զբոսնելով կամ պատշգամբում թեյ խմելով: Բոլորը այս եղանակին իրենց վատ են զգում կամ վատ տրամադրություն են ունենում, իսկ ես շատ ուրախ եմ լինում: Անձրևոտ եղանակն էլ իր լավ կողմերն ունի: Ամեն օր փորձում եմ շուտ վերդառնալ տուն, արագ դասերս անել և մի հետաքրքիր ֆիլմ դիտել: Երեկոյան էլ ընկերներիս հետ կամ մենակ զբոսնում եմ: Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս: Շուտով տերևները կգունազարդեն մեր միջավայրը: Կապրենք մի գեղեցիկ հեքիաթի մեջ: Շատ կուզեի, որ այս եղանակը երկար տեևեր, բայց ցավոք շուտով ավելի ցուրտ կլինի: Տանից դուրս գալ էլ չի լինի:

Սեպտեմբերի 16

Սովորական ուրբաթ օր: Ի ուրախություն ինձ՝ քիչ դասաժամեր, բայց պարսկերեն չարեցինք: Մեր ուսուցիչը հավանաբար հարգելի պատճառով չէր եկել: Իհարկե դա մեզ չանհանգստացրեց, և մենք կրկնեցինք մեր առաջին դասի անցածը: Իսկ հետո ընկերուհիներով ֆիլմ դիտեցինք: Սովորաբար ես ուշ եմ տուն վերադառնում, բայց այս անգամ մայրիկս բարկացավ, որովհետև մոռացել էի առավոտյան ուշանալուս մասին տեղեկացնել: Այսօր շատ մռայլ եղանակ էր: Որոշեցի դասերս թողնել կիրակի օրվան և հանգստանալ: Սիրածս ֆիլմերից մեկը դիտեցի: Այն ակապելա խմբերի մասին է: Շատ ֆիլմեր կան, որ դիտել եմ ամենաքիչը 3 անգամ, բայց չեմ հոգնել: Աշխատանքային օրերին քունս չի տանում, իսկ այս օրերին ցանկանում եմ շուտ քնել: Չեմ հասկանում: 

Սեպտեմբերի 15

Այսօր կարողացա Պարոն Տիգրանյանի տված 4 հարցերից 3 պատասխանել: Թվում էր թե բաղտն ինձ ժպտաց, բայց ո՛չ: Համկարգիչս ոչ մի կերպ համացանցին չէր միանոմ և իմ գրած առաջադրանքների չէի կարող ցույց տալ: Իհարկե հնարավորություն ունեմ հաջորդ դասին ներկայացնել: Պատմությանը հաջորդող բոլոր դասերին համակարգիչս այդպես էլ համցանցին չմիացավ: Քանի որ մենք ունենք տեխնիկայի ամենալավ մասնագետին՝ ընկեր Սենին, ես գնացի իր մոտ օգնության: Նա ինձ օգնեց և համակարգիչս նորից սկսեց աշխատել առաջվա նման: Շնորհակալություն: 

Սեպտեմբերի 14

Ամենասովորական օրերից մեկն էր: Ամեն բան իր սովորական հունով էր գնում: Հայոց լեզվի դասաժամին գնացինք գրադարան: Այս շաբաթ միայն ընթերցանության շաբաթ է: Նոր գրքեր կան: Ես վերցրի Հարրի Փոթերի նոր գիրքը: Հասցրիառաջին գլուխը կարդալ: Մյուս շաբաթ արդեն կկարողանամ տանել տուն և ամբողջությամբ կարդալ:
Դեռ շարությակում եմ վայելել տաք օրերը: Երեկոյան շատ հաճելի եղանակ է, և դուրս եմ գալիս զբոսնելու: Մինչև քնելս էլ մի հետաքրքիր ֆիլմ եմ դիտում:

Սեպտեմբերի 13

Չեմ հասկանում` ինչ իմաստ ունի բողոքել, իսկ երբ ձեզ հնարավորություն են տալիս հրաժարվելու, համեստորեն լռել: Այս դեպքում համեստությունը ո՛չ գեղեցիկ է, ո՛չ էլ գնահատվող: Եթե ես լինեի այդ իրավիճակում, անպայման կասեի իմ կարծիքն ու շատ հանգիստ կհրաժարվեի, բայց ցավոք մեր դպրոցում չկա այնպիսի դասաժամ, որը ես անիմաստ եմ համարում: Կարող է` չեմ սիրում, բայց եթե իմաստ չլիներ, հաստատ մեր ծրագրում չէր լինի: 
Այսօր երգչախմբում ես ինքս մեր երգելուց հաճույք ստացա: Եզակի դեպքերից մեկը, որ ես ուղղակի հիմարի ժպիտով նստել էի և վայելում էի: Վերջապես հասա իմ ուզածին և երրորդ ձայն կերգեմ մեր ելույթին :D 

Աշնանային 11-րդ հավաք

1. Թարգմանչական նախագիծ՝
Կարդացածս բոլոր առակները և հետաքրքիր տեղեկությունները թարգմանում եմ հայերեն և ներկայացնում.

2. Սովորողի օրագիր
Նկարագրում եմ իմ ամեն օրը
3. Շարադրություններ՛
Բոլոր ինձ հետաքրքրող թեմաների մասին գրում եմ և տեղադրում բլոգում:
4. Ձայնադարան
Ստեղծում եմ բանաստեղծությունների աուդիո տարբերակներ:

Սեպտեմբերի 12

Չկա ավելի լավ զգացողություն, քան առավոտյան արթնանալ և հասկանալ, որ ոչ մի տեղ չունես գնալու, ոչ մի պարտականություն չունես, իսկ տնային առաջադրանքներն արդեն արել էս: Ամբողջ օրն անց եմ կացրել ընկերներիս հետ շփվելով. կեսօրին և գիշերը` համացանցում, իսկ երեկոյան` բակում: Ամառային արձակուրդին հանգստանալը այդքան հաճելի չէր, քան այսօր: 

Սեպտեմբերի 10

Շաբաթ օր է, բայց առավոտյան շուտ արթնացա. ընկեր Վարդուհու և Անդրանիկի հետ հեծանվաարշավի պետք է գնայի: Հավաքվեցինք Մայր դպրոցում և ճանապարհ ընկանք: Առաջին կանգառը Երևանյան լճի մոտ էր: Շատ գեղեցիկ տեսարան էր, բայց երբ մի փոքր ներքև էիր նայում..... Ամբողջ տարածքը աղբի մեջ կորած էր: Գործի անցանք և որքան կարող էինք մաքրեցինք: Երկրորդ կանգառը Սեյրանի աղբյուրի մոտ էր: Տեսարանը պակաս գեղեցիկ չէր: Հանգստացանք, այնտեղ նույնպես մաքրեցինք և վերադարձանք: Ճանապարհին նկատեցի, որ չեմ կարողանում արագ գնալ և ետ եմ մնում խմբից: Ընկեր Վարդուհին խնդրեց, որ խումբը կանգնի: Հասա նրանց, ես էլ կանգնեցի և տեսա, որ հեծանիվինս անիվը ծակվել է: Նստեցի մեզ ուղեկցող մեքենան և մնացած ճանապարհը մեքենայով եկա: Հուսով եմ՝ մինչև երեքշաբթի կկարողանամ նորից հեծանիվով երթևեկել: 

Եթե ես գորտ լինեի/ Si yo fuera una rana

Holla, yo soy rana, me llamo Teresa, soy de Nicaragua, pero vivo en Rusia. El 11 de marzo yo cumplí 33 anos. Me encanta el color azul. Me encanta comer Barbacoa. Yo tengo un abuelo y una hermana. Yo les quiero. Desafortunadamente yo soy casada y no tengo hijos. Desde niña me encanta cantar. Ahora soy una cantante. Tengo muy poco tiempo libre, pero me gusta cocinar. Todo el mundo se sorprende, porque en casa yo tengo un elefante. Yo no veo a mi hermana a menudo, pero nosotros hablamos en Skype. Yo tengo Iphone 6s+. Iphone es máshermoso que Samsung.

Սեպտեմբերի 8

Գիտեք՝ որքան էի սպասում այսօրվան: Այսօր մենք աշխարհագրություն ունեինք: Ամենասիրածս առարկաներից մեկն է, ուսուցիչը՝ նույնպես: Այս տարվա ծրագիրը շատ հետաքրքիր է և ինձ դուր եկավ: Ասեմ ավելին. դեռ առաջին դասն էր, բայց այս ամսվա համար 7,5 արդեն կարող եմ ստանալ: Մինչև ամսվա վերջ այն հաստատ կդառնա 9-ը: Իմ սիրելի ընթերցող, քեզ մի խորհուրդ, երբ կհանձնարարեն բանաստեղծություն, մի նայիր չափին: Կապ չունի այն երկար է, թե կարճ: Սա ես իմ այսօրվա փորձից եմ ասում)) Հնարավոր է՝ լինի ավելի երկար բանաստեղծություն, բայց այնքան գեղեցիկ, որ ավելի արագ ու հաճույքով սովորեք, քան կաճը: 

Օրեցօր ավելի եմ համոզվում, որ եթե մարդուն լավ չես ճանաչում, պետք չէ նրա մասին կարծիք կազմել: Մարդու մասին հնարավորին չափ շատ բան իմացեք: Մի շտապեք կարծիք կազմել: Որքան լավն է նա երևում տեսքից, այդքան վատը կարող է լինել: Նաև հակառակը՝ որքան վատն է նա երևում տեսքից, այդքան լավը կարող է նա լինել: Ճանաչեք մարդուն լավ:

Սեպտեմբերի 7

Ինչպես մնացած օրերը, այսօրը նույնպես բուռն էր: Դասերն անցնում էին արագ ու աննկատ: Մեկը՝ լավ, մեկը՝ շատ լավ, մյուսը՝ վատ: Ես ոչինչ չեմ կարող անել, որ այդ առարկան չեմ սիրում՝ ավելին, չեմ հասկանում: Չգիտեմ, միգուցե անհետաքրքիր է կամ ցանկություն չունեմ սովորելու: Ավելի հակված եմ ցանկություն չունենալուն, քանի որ անհետաքրքիր բան չկա: Ինձ մի բան է հետաքրքրում, ուրիշին՝ մեկ այլ բան: Դրա համար մեր նախագծերը տարբերվում են: Նա հետազոտում է, իսկ ես՝ թարգմանում: Վերջերս սովորականից ավելի շատ եմ զբաղվում լեզուներով: Օրվա մեծ մասը տրամադրում եմ լեզուներին: Իհարկե չեմ մոռանում դասերիս մասին, բայց ժամանակ եմ գտնում պարելու, երգելու և ֆիլմեր դիտելու համար: Այո, ժամանակիցս չեմ բողոքում: Ցանկության դեպքում ամեն բան հասցնում եմ: Չէ՞ որ չեմ կարող չկա, կա՝չեմ ցանկանում: Այս խոսքերն ինքս ինձ շատ եմ ասում: Այն մի տեսակ ոգեչնշում է և պարտավորեցնում: Պարտավորվում եմ ձգտել ավելիին: Առավելագույնս դրսևորել ինձ ամեն ոլորտում: Ամեն ինչից քաղել առավելագույնը: Ինչքան հնարավոր է, շատ բան եմ ցանկանում իմանալ: Գիտելիքը երբեք չի վնասում:

Իմ ամառային արձակուրդը

Ուրախ էի, որ դասերը վերջացան, բայց շուտով պարապությունից չգիտեյի ինչ անել: Ընկերներիս հետ ամեն օր զբոսնում էի, հեծանիվ էի վարում: Հունիս ամիսն այսպես անցավ: Հուլիսին մեկնեցի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք՝ հանգստանալու: Սոչին շատ գեղեցիկ քաղաք է՝ բուռն կյանքով: Օրվա ամեն ժամի փողոցներում կարող էիր մարդկանց տեսնել: Բոլորը անհոգ ապրում ու վայելում էին կյանքը: Այնտեղ մարդկանց զգալի մասը երթեվեկում էր հեծանիվով և մոտոցիկլետով: Նրանք իրենց հատուկ երթեվեկելու ճանապարհն ունեյին: Ամեն առավոտ քույրիկիս հետ գնում էինք լողափ, կեսօրին վերադառնում տուն, իսկ երեկոյան դուրս էինք գալիս զբոսնելու: Այնտեղ հանգստացողների թիվը ուղիղ համեմատական էր մեդուզաների թվի հետ)))) Սոչիյում շատ հայեր կան: Անգամ մի պահ ինձ թված, որ նրանք ավելի շատ են ,  քան բնիկները: Այդ մեկ ամսվա ընթացքում հասցրեցի քիչ թե շատ տեսնել քաղաքը: Այնտեղ նույն ժամանակահատվածում անցկացվում էր միջազգային երգչախբերի մրցույթ: Ավելի քան 38 երկրներից երգչախմբեր էին ժամանել և ելույթ էին ունենում: Մասնակցում էին նաև հայերը: Ասեմ որ բոլորի ելույթներն ինձ շատ դուր եկան: Սոչիյում շատ ընկերներ ձեռք բերեցի: Բոլորնել հայեր էին: Ռուսերենին սկսեցի ավելի լավ տիրապետել: Երբ վերադարցա, անմիջապես հանդիպեցի ընկերներիս: Դասընկերուհուս հետ ամեն օր գալիս էինք դպրոց և խնամում ծաղիկները: Շուտով սկսեցինք պատրաստվել դասերին: Ես գոհ եմ իմ արձակուրդից,  բայց այս 92 օրը կարծես 92 րոպեներ լինեյին :