Ժպտա... :)

Ժպտա... հիշիր, որ ինչ-որ մեկին պետք ես: Հիշիր՝ ինչ-որ մեկը քեզանով է ապրում: Ժպտա, որովհետև ինձ ես պետք: Ոչ թե ասում եմ ասելու համար, այլ իսկապես պետք ես: Ժպտա ու կփոխվի ամեն ինչ: Ժպտա ու մտածիր, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Ժպտա որ աշխարհն էլ քեզ ժպտա: Ժպտա, որովհետև մարդ ես (իսկ այսօր քերին է հաջողվում իսկապես մարդ լինել): Ժպտա, որովհետև իսկապես լավ ընկեր (ներ) ունես: Ժպտա, որ ես էլ ժպտամ: Հիշիր՝ կյանքը մի օր չէ, որ ավարտվում է: Աշխատիր ուրախ լինել: Փորձիր մտածել լավ բաների մասին: Փորձիր ու հաստատ կստացվի: Ամեն ինչին նայիր այլ տեսանկյունից: Ամեն մեկի մեջ տես նրա լավ կողմն ու փորձիր այնպես անել, որ նա էլ քեզ նման լավը դառնա (հիշիր, որ դու լավն էս): Ինչպես ես եմ անում: Վստահ եմ՝ քեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն փորձել է պետք: Դրա համար էլ ժպտա ու ամեն ինչ հաստատ լավ կլինի: Դու մենակ չես: