Տորտիյա | Tortilla

Մենք իսպաներենի խմբով պատրաստեցինք իսպանական ավանդական ուտեստ՝ Տորտիյա: Ընկեր Նարինեն ասում է, որ հնարավոր չէ՝ գնաս Իսպանիա և չուտես այն: Տորտիյա պատրաստելու համար անհրաժեշտ է կարտոֆիլ, սոխ, ձեթ, ձու և աղ: Կարտոֆիլը մանր կտրատում ենք և ձեթով լի թավայի մեջ շոգեխաշում: Սոխը նույնպես կտրատում ենք և ավելացնում կարտոֆիլին: Ստացվածը քամում ենք: Ձվերը հարում ենք և ավելացնում կարտոֆիլի, սոխի խարնուրդին: Լցնում ենք մաքուր թավայի մեջ: Փայտե գդալով կլոր ձև ենք տալիս: Ափսեյի օգնությամբ ժամանակ առ ժամանակ շրջում ենք, որպեսզի հավասարաչափ եփվի: Չենք մոռանում սկզբում աղ անել, որպեսզի անհամ բան չստացվի: Ես ինքս սոխ չեմ սիրում, բայց այս ուտեստը մեծ հաճույքով և ախորժակով համտեսեցի:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը