Երգ Երգոցի

Ահաւադիկ կաս գեղեցիկ մերձաւոր իմ՝ ահաւադիկ կաս գեղեցիկ. աչք քո աղաւնիք բաց ի լռութենէդ քումմէ։ Վարսք քո իբրեւ զերամակս այծից որք երեւեցան ի Գաղաադէ։  Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց որք ելանեն ի լուալեաց։  Իբրեւ զթել որդան են շրթունք քո. եւ խաւսք քո գեղեցիկք։ իբրեւ զկեղեւ նռան են այտք քո՝ բաց ի լռութենէդ քումմէ։  Իբրեւ զաշտարակն Դաւթի պարանոց քո՝ որ շինեալն է ի Թալպիովթ. հազար վահանք կախեալ են զնմանէ, եւ ամենայն նետք սպառազինաց։  Երկու ստինք քո իբրեւ զերկուս ուլս երկուորիս այծեման, որ արածիցին ի մէջ շուշանաց,  մինչեւ տիւն նուաղեսցէ, եւ ստուերքն շարժեսցին։ Գնացից ես ինձէն ի լեառն զմըռնենեաց եւ ի բլուրն կնդրկի։  Ամենեւին գեղեցիկ ես մերձաւոր իմ, եւ արատ ինչ ոչ գոյ ի քեզ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն