Կանանց մասին մեծերի 10 արտահայտություններ


Կանանց մասին սուր եւ ոչ այնքան բարի աֆորիզմները վաղուց նույնքան տարածում են գտելորքան զոքանչների մասին անեկդոտներըկամ էլ՝ ընդհակառակըմեր մասին արտահայտությունները լի են քնքշությամբ ու հարգանքովԱմեն դեպքումկինը բոլոր ժամանակներում մուսա եւ գաղտնիք է եղել տղամարդկանց համարովքեր այդպես էլ չեն կարողացել մինչեւ վերջ բացահայտել կնոջ հակասական բնույթը
10-րդ տեղում ֆրանսիացի վիպասան Օնորե դը Բալզակի հետեւյալ արտահայտությունն է. «Աշխարհի համար լինել ազնիվ, անհասանելի եւ ամուսնու համար՝ կուրտիզանուհի, նշանակում է հանճարեղ կին լինել»:

9-րդ տեղում 17-րդ դարի ֆրանսիացի գրող, հանրահայտ «Մաքսիմներ եւ բարոյական խորհրդածություններ»-ի հեղինակ, դուքս Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի արտահայտությունն է. «Կանանց բնավորության խստությունն այն ճերմակն ու վարդագույնն են, որոնցով նրանք ընդգծում են իրենց գեղեցկությունը»:


8-րդ տեղը զբաղեցնում է անգլիացի գրող Օսկար Ուայլդը՝ իր անմահ արտահայտությամբ. «Միայն իսկապես լավ կինն է ունակ իսկապես հիմար արարք կատարել»:
Իսկ 7-րդ տեղում հայտնի «Ռոբինզոն Կրուզո»-ի նույնքան հայտնի հեղինակ Դանիել Դեֆոն է. «Խելամիտ եւ լավ դաստիարակված կնոջ համար նույնքան նողկալի է ոտնահարել տղամարդու իրավունքները, որքան խելամիտ տղամարդու համար՝ չարաշահել կնոջ թուլությունը»:


6-րդ տեղը զբաղեցնում է 18-19-րդ դ.դ. ռուս դասական, գրող եւ պատմաբան Նիկոլայ Կարամզինը՝ հակիրճ եւ զարմանալիորեն բովանդակալից արտահայտությամբ. «Միշտ եւ ամենուր կնոջ առաջին առաքինությունը համեստությունն է եղել»:
5-րդ տեղում անկրկնելի եւ սրամիտ Վուդի Ալենն է. «Եթե ինձ հարցնեք՝ ինչ է նշանակում կատարյալ կին, ես կպատասխանեմ. այդ քաղաքավարի, ինտելիգենտ կինն է, քո երեխաների լավ մայրը, իսկ գիշերը՝ սանձարձակ անպատկառը»:


4-րդ հորիզոնականը գրավում է 18-րդ դարի ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեն, ով հետեւյալ արտահայտության հեղինակն է. «Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»:
3-րդ տեղում 16-րդ դարի հայ մեծ գրող Նահապետ Քուչակն է, ով լավագույնս էր կարողանում իր բանաստեղծություններում ներբողել կնոջը. «Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամէն ծաղիկ դու պայծառ. Եկիր ւ´ի հոգիս մըտար, չես ի տար պահիկ մի դադար. Սըրտիս մէջն ի ժուռ եկար, ւ´ելնելու ճարա´կ չի գըտար. Զարկիր ի գըլխուս վերայ, ւ՛աչերուս ի վար թափեցար»:


2-րդ տեղը զբաղեցնում է իտալացի մեծագույն ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կինը՝ հմայիչ, տաղանդավոր դերասանուհի Ջուլիետա Մազինան՝ հետեւյալ արտահայտությամբ. «Սիրեք եւ հարգեք կնոջը. նրանում ոչ միայն մխիթարություն գտեք, այլեւ ներշնչանք, ուժ, որն ունակ է կրկնապատկել ձեր մտավոր եւ բարոյական հնարավորությունները»:


Եվ պատվավոր 1-ին տեղում, թերեւս, աշխարհահռչակ հոգեբան եւ հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդն է, ով խոստովանել է, որ չնայած բոլոր ձեռքբերումներին՝ այդպես էլ չի կարողացել հասկանալ կնոջը:
«Մեծ հարցերի հարցը, որին պատասխան չի տրվել եւ որին ես նույնպես դեռեւս չեմ կարողանում պատասխանել՝ չնայած կանացի հոգու 30-ամյա ուսումնասիրությանը, հետեւյալն է. «Ի՞նչ է ցանկանում կինը»,- ինքն իրեն հարցրել է Ֆրոյդը, բայց այդպես էլ պատասխան չի գտել…

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն