Խարդուրդների բաժանման եղանակը՝ ֆիլտրում (անհամասեռ), շոգեհացում (համասեռ), մագնիսի միջոցով եթե խարդուրդում կան երկաթի կտորներ, բաժանիչ ձագար (անհամասեռ), երկու իրար մեջ չլցվող հեղուկ նյութեր (անհամասեռ), թորում (համասեռ):
Հարցեր և վարժություններ
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բախադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր
բ) կավիճ և ջուր29
գ) կերակրի աղ և ջուր
դ) բենզին
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:
5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ
կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:
6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:
Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ
խառնուրդը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը