Ուզում եմ...

Ես հոգնել եմ այս կանոններից և անմարդկայնությունից: Ուզում եմ ապրել մի աշխարհում որտեղ բոլորը ՄԱՐԴ են: Նրանց կանոններ պետք չեն, կոչումներ պետք չեն և նրանք չեն ցանկանում ոչ ոքի վնասել: Ոչ ոք ոչնչից չի կախվում և չի մտացում խաղտել: Չեմ ուզում, որ ամենուր մարդիկ հսկեն: Թող դռների մոտ հերթապահողներ չլինեն և չվռնդեն ոչ մի տեղից մարդկանց: Ուզում եմ որ աշխարում ներդաշնակություն տիրի: Բոլորը միմյանց հանդեպ հարգալից լինեն, սիրեն միմյանց; Ափսոս որ անգամ հույս չունեմ, որ մի օր այսպիսի աշխարհում կապրեմ:

Լեոնիդ Ենգիբարյան՝ Գրպանահատը

Ես մարդ եմ: Մարդ, ով գումար չի փնտրում: Ում գումարն անհրաժեշտ չէ: Նյութականը նշանակություն չունի: Ես մարդկանց մեջ Մարդ եմ փնտրում: Ես սիրտ եմ փնտրում: Ես փնտրում եմ գրպան, որի մեջ կլինի սիրտ սեր ու բարություն

Լեոնիդ Ենգիբարյան՝ Մի՜ նեղացրեք մարդուն

Մի նեղացրեք մարդուն: Իսկապես հնարավոր է, որ նա Մոցարտ է: Մի Մոցարտ, որ կարող է երջանկացնել մեզ, պայծառությամբ լցնել մեր կյանքը: Չի կարելի մարդուն նեղացնել: Այդ անփույթ խոսքը կարող է որոշիչ լինել: Այդպես կարող եք հուսահատեցնել մարդուն: Նա, ով կարող է գեղեցիկ երաժշտությամբ լցնել ձեր կյանքը, այդ չի անի: Այդպես կկրոցնենք շատ Մոցարտների: Ոչ ոքի չպետք է նեղացել, չէ՞ որ կարող է հենց նա էլ մի Մոցարտ է: Կարևոր չէ, որ երաշժտություն ստեղծող Մոցարտ է, թե ուրիշ: Բոլորն էլ տարբեր են, բայց նրանց մի ընդհանուր բան է կապում: Բոլորն էլ Մոցարտ են: Նեղացնելուց առաջ մտածել է պետք: Մի քանի վայրկյան մտածելուց հետո դժվար չէ հասկանալ, որ դու նույնպես չէիր ցանկանա՝ քեզ վիրավորեին: 

Շնորհավո՜ր մեր նուրբ էակներ

Ուզում եմ, որ ձեր ամեն առավոտը լինի լուսավոր, ինչպես այսօր: Միշտ ժպտաք, ինչպես այսօր: Ձեր բոլոր օրերն անցնեն այսօրվա նման ուրախ, գեղեցիկ ու պայծառ: Ցանկանում եմ երջանկություն կանանց և մայրերին: Այսօրը ձերն է: Այս միամսյակը ձերն է: Լիարժեք ուրախ զգացեք ձեզ: Երբեք մի մոռացեք, որ ձեր երեխաներն ու տղամարդիկ ձեր կողքին են: Դուք եք լուսավորում բոլորին ձեր գեղեցկությամբ ու սիրով: Եթե չլինեիք դուք, չէր լինի այսքան պայծառ շունչ մեր կյանքում: Սրտանց բոլորիդ երջանկություն եմ մաղթում: Թող ձեր ամբողջ կյանքը լցված լինի սիրով և հոգատարությամբ: Շնորհավո՜ր մեր, նո՛ւրբ էակներ:


Կանանց մասին մեծերի 10 արտահայտություններ


Կանանց մասին սուր եւ ոչ այնքան բարի աֆորիզմները վաղուց նույնքան տարածում են գտելորքան զոքանչների մասին անեկդոտներըկամ էլ՝ ընդհակառակըմեր մասին արտահայտությունները լի են քնքշությամբ ու հարգանքովԱմեն դեպքումկինը բոլոր ժամանակներում մուսա եւ գաղտնիք է եղել տղամարդկանց համարովքեր այդպես էլ չեն կարողացել մինչեւ վերջ բացահայտել կնոջ հակասական բնույթը
10-րդ տեղում ֆրանսիացի վիպասան Օնորե դը Բալզակի հետեւյալ արտահայտությունն է. «Աշխարհի համար լինել ազնիվ, անհասանելի եւ ամուսնու համար՝ կուրտիզանուհի, նշանակում է հանճարեղ կին լինել»:

9-րդ տեղում 17-րդ դարի ֆրանսիացի գրող, հանրահայտ «Մաքսիմներ եւ բարոյական խորհրդածություններ»-ի հեղինակ, դուքս Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի արտահայտությունն է. «Կանանց բնավորության խստությունն այն ճերմակն ու վարդագույնն են, որոնցով նրանք ընդգծում են իրենց գեղեցկությունը»:


8-րդ տեղը զբաղեցնում է անգլիացի գրող Օսկար Ուայլդը՝ իր անմահ արտահայտությամբ. «Միայն իսկապես լավ կինն է ունակ իսկապես հիմար արարք կատարել»:
Իսկ 7-րդ տեղում հայտնի «Ռոբինզոն Կրուզո»-ի նույնքան հայտնի հեղինակ Դանիել Դեֆոն է. «Խելամիտ եւ լավ դաստիարակված կնոջ համար նույնքան նողկալի է ոտնահարել տղամարդու իրավունքները, որքան խելամիտ տղամարդու համար՝ չարաշահել կնոջ թուլությունը»:


6-րդ տեղը զբաղեցնում է 18-19-րդ դ.դ. ռուս դասական, գրող եւ պատմաբան Նիկոլայ Կարամզինը՝ հակիրճ եւ զարմանալիորեն բովանդակալից արտահայտությամբ. «Միշտ եւ ամենուր կնոջ առաջին առաքինությունը համեստությունն է եղել»:
5-րդ տեղում անկրկնելի եւ սրամիտ Վուդի Ալենն է. «Եթե ինձ հարցնեք՝ ինչ է նշանակում կատարյալ կին, ես կպատասխանեմ. այդ քաղաքավարի, ինտելիգենտ կինն է, քո երեխաների լավ մայրը, իսկ գիշերը՝ սանձարձակ անպատկառը»:


4-րդ հորիզոնականը գրավում է 18-րդ դարի ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեն, ով հետեւյալ արտահայտության հեղինակն է. «Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»:
3-րդ տեղում 16-րդ դարի հայ մեծ գրող Նահապետ Քուչակն է, ով լավագույնս էր կարողանում իր բանաստեղծություններում ներբողել կնոջը. «Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամէն ծաղիկ դու պայծառ. Եկիր ւ´ի հոգիս մըտար, չես ի տար պահիկ մի դադար. Սըրտիս մէջն ի ժուռ եկար, ւ´ելնելու ճարա´կ չի գըտար. Զարկիր ի գըլխուս վերայ, ւ՛աչերուս ի վար թափեցար»:


2-րդ տեղը զբաղեցնում է իտալացի մեծագույն ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կինը՝ հմայիչ, տաղանդավոր դերասանուհի Ջուլիետա Մազինան՝ հետեւյալ արտահայտությամբ. «Սիրեք եւ հարգեք կնոջը. նրանում ոչ միայն մխիթարություն գտեք, այլեւ ներշնչանք, ուժ, որն ունակ է կրկնապատկել ձեր մտավոր եւ բարոյական հնարավորությունները»:


Եվ պատվավոր 1-ին տեղում, թերեւս, աշխարհահռչակ հոգեբան եւ հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդն է, ով խոստովանել է, որ չնայած բոլոր ձեռքբերումներին՝ այդպես էլ չի կարողացել հասկանալ կնոջը:
«Մեծ հարցերի հարցը, որին պատասխան չի տրվել եւ որին ես նույնպես դեռեւս չեմ կարողանում պատասխանել՝ չնայած կանացի հոգու 30-ամյա ուսումնասիրությանը, հետեւյալն է. «Ի՞նչ է ցանկանում կինը»,- ինքն իրեն հարցրել է Ֆրոյդը, բայց այդպես էլ պատասխան չի գտել…

Դու ես քո հույսը

Վստա՞հ ես ընկերներիդ, ծնողներիդ վրա: Ինչ կլինի այն ժամանակ, երբ նրանք դադարեն օգնել քեզ: Հուսահատվես ու չզգաս, որ քեզ օգնության ձեռք մեկնող կլինի: Դու ես քո հույսը: Մի վստահիր ոչ ոքի: Նրանք հավերժ չեն լինի քո կողքին: Վստահիր ինքդ քեզ, վստահ եղիր ուժերիդ վրա: Դու ինքդ ամեն ինչ կարող էս և ամեն ինչի ինքնուրույն էլ կարող էս հասնել: Դժվար կլինի երբ հուսահատվես, որ քեզ օգնող չկա: Ավելի լավ է հենց սկզբից էլ այդ հույսով չապրես: Ձգտես ամեն ինչի ինքնուրույն:

Գրաբարյան փոխադրություն

Ահա լսեք. վեր կացավ սերմանողը սերմ ցանելու: Այնպես եղավ, որ սերմանելու ժամանակ սերմ ընկավ և մի թռչուն եկավ, կերավ այն: Մեկ ուրիշն ընկավ ժայռին որտեղ շատ հող չկար և արագ բուսնեց: Քանի որ պարարտ հող չկար և երբ որ արևը ծագեց՝ չորացավ և քանի որ արմատ չուներ՝ ցամաքեց: Մյուս սերմն ընկավ փշերի մեջ, բայց փշերը մեծացան ու խեղդեցին նրան և պտուղ չտվեց: Մյուսը ընկավ մշակված հողի մեջ: Ելավ, աճեց ու մի անգամ երեսուն, մի անգամ վաթսում, մի անգամ ել հարյուր պտուղ տվեց:
Խարդուրդների բաժանման եղանակը՝ ֆիլտրում (անհամասեռ), շոգեհացում (համասեռ), մագնիսի միջոցով եթե խարդուրդում կան երկաթի կտորներ, բաժանիչ ձագար (անհամասեռ), երկու իրար մեջ չլցվող հեղուկ նյութեր (անհամասեռ), թորում (համասեռ):
Հարցեր և վարժություններ
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բախադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր
բ) կավիճ և ջուր29
գ) կերակրի աղ և ջուր
դ) բենզին
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:
5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ
կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:
6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:
Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ
խառնուրդը:

Հարդագողի ճամփորդները

1

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝

Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։

Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝

Անրջական կարոտներով ու սիրով։

Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝

Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։

Ու սիրում ենք առավոտից իրիկուն

Ճամփա երթալ – ու հավիտյան երազել։

Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային

Ճամփաների հեռուները դյութական —

Ու անցնում ենք ուղիներով երկրային,

Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։

2

Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝

Գորշ, անարև, անմխիթար մանկություն:

Զառանցանքի պես մանկությունը անցավ —

Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։

Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝

Երազելով հավերժական հեռուներ։

Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում —

Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։

Ու օրերում բազմագույն ու բազմազան

Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-

Բայց աչքերը մեր – արևներ չտեսան,

Եվ մեր սրտերը – լուսավոր հեռուներ։

3

Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան

Որոնեցին պատահական աչքերում

Հարդագողի ուղիները ոսկեման,

Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։

Բայց աչքերում նրանք երկինք չգտան,

Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.

Ու բզկտվեց հայացքներից անկենդան

Որբ սիրտը մեր՝ երազորեն – հոգեվար:

4

Ես ուզեցի երգել գովքը Աստծու,

Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.

Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու —

Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…

Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,

Կապուտաչյա երջանկության առասպել.

Մի երկնային առնչության պատմություն —

Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։

5

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-

Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,

Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ-

Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։

Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,

Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։

Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,

Եվ խելագարը բարևեց կիսաձայն։

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,

Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.

— Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,

Որ երազում երազեցինք ու անցանք…

6

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,

Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,

Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,

Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր

Մոռանալով աշխարհային չարը, բարին՝

Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր

Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…