Քննարկում ենք Թումանյանի քառյակները

  • Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,

  • Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

  • Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

  • Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Մարդ մի կյանք է ապրում: Չպետք է այդ մի կյանքում ապրի ագահությամբ և անգոհությամբ: Պետք է բավարարվել ունեցածով: Բրոձել չնմանվել բոլոր այն մարդկանցից ովքեր ապրել են իրենց կյանքը անգոհությամբ: Դա ոչնչի չի հանգեցնի:
  • Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,

  • Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,

  • Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,

  • Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:


Ամեն մարդ պետք է ապրի իր կյանքով: Կարծում եմ հաճելի չէ խանգարել մյուսներին: Պետք է վայելել կյանքն այլ ոչ թե խանգարել մյուսներին: Բոլորն իրենց դժբախտ են զգում, բայց չեն փորձում գտնել կյանքի լավ ու պայծառ կողմերը:

Комментариев нет:

Отправить комментарий