Իմ երեկվա օրը

Ամենասովորական օրերից մեկն էր երեկ: Ինչպես միշտ առավոտյան արթնացա և սկսեցի պատրաստվել նոր աշխատանքային օրվան: Տանից դուրս եկա և արագ գնացի կանգառ, որպեսզի չուշանամ Առավոտյան ընդհանոր պարապմունքից: Ինձ շատ է դուր գալիս մարմարյա սրահի նոր ձևավորումը :D: Բայց միայն դա չէր, որ ինձ ուրախացնում էր
: Մենք հյուրեր ունեյինք: Անհամբերությամբ սպասում էի, թե երբ են նրանք գալու: Կանգառում հանդպեցի մեր դպրոցի սովորողներից մեկին: Մենք կարելի է ասել ամեն օր միասին ենք դպրոց գալիս: Դպրոցի բակում տեսա իմ ընկերուհիներին: Չեք պատկերացնի թե ինչ է կատարվում, երբ մենք միմյանց տեսնում ենք: Մենք շուրջ բոլորը չենք նկատում: Մեզ հետաքրքիր չէ, թե ով է մեզ նայում  և ինչ է մտացում: Կարևորը, որ մենք իրար տեսանք: Ո՛չ, ես ստեցի, երբ ասացի որ օրս անհետաքրքիր էր: Իրականում հետաքրքրության պակասն այնքան էլ չէր զգացվում: Պատճառն այն էր, որ ես 2 ժամ Իսպաներենի դաս ունեի: Հաճույք եմ ստանում այդ դասից: Չեմ կարող ասել կոնկրետ ինչն է լավ, բայց ամեն բան իմ ուզածով է և շատ հեշտ եմ կարողանում սովորել: Ֆիզկուլտուրային ընկերներիս հետ հեծանիվ էի վարում և բոլորով միասին տարբեր թեմաների շուրջ կարողանում էինք խոսել վարելու ընթացքում: Ինչպես միշտ ես և իմ դասընկերուհի Անուշիկը գնացինք Արհեստների դպրոց: Այնտեղ մենք խնամում ենք ծաղիկներին և կենդանիներին: Հետաքրքիր ժամանակ անցկացնելուց հետո մենք գնացինք գրադարան: Մի գիրք էի վերցրել՝ Ալքիմիկոսը, որն արդեն հանձնելու ժամանակն էր: Վերադարձցա տուն, հագուստս փոխեցի, ճաշեցի և անցա դասերիս: Դրանք ավարտելուց հետո շփվում էի ընկերներիս հետ և ուրախ ժամանակ անց կացնում: 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն