Քննարկում ենք Թումանյանի քառյակները

  • Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,

  • Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

  • Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

  • Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Մարդ մի կյանք է ապրում: Չպետք է այդ մի կյանքում ապրի ագահությամբ և անգոհությամբ: Պետք է բավարարվել ունեցածով: Բրոձել չնմանվել բոլոր այն մարդկանցից ովքեր ապրել են իրենց կյանքը անգոհությամբ: Դա ոչնչի չի հանգեցնի:
  • Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,

  • Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,

  • Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,

  • Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:


Ամեն մարդ պետք է ապրի իր կյանքով: Կարծում եմ հաճելի չէ խանգարել մյուսներին: Պետք է վայելել կյանքն այլ ոչ թե խանգարել մյուսներին: Բոլորն իրենց դժբախտ են զգում, բայց չեն փորձում գտնել կյանքի լավ ու պայծառ կողմերը:

Էլի գարուն կգա...

Էլի գարուն կգա…
Էլի գարուն կգա… Էլի ծաղիկներ կծաղկեն, և ես նորից կզգամ քո հոգատարությունը: Նորից կքայլենք փողոցով ձեռք ձեռքի բռնած: Նորից կծիծաղենք միասին և կհիշենք մեր անցյալ գարունները: Վազվզում, խաղում էինք միասին, վայելում մանկությունը: Ափսոս… ափսոս դրանք հուշեր են: Ափսոս, որ այդ գարուններն էլ չեն գա: Էլի ծաղիկներ կծաղկեն, բայց այն ծաղիկներն էլ չեն ծաղկի: Չենք կարողանա միասին վայելել կյանքը: Այն կյանքը որ ապրել ենք երկուսով, բայց այն հեռանում է մեզնից: 

Բան ունեմ ասելու...

Չկա ավելի լավ բան քան հաճույք ստանալ դիմացինի երջանկություն պարգևելուց: Երբ նվիրում ես, դիմացինդ ուրախանում է և դու էլ նրա ուրախությունից էս հաճույք ստանում: Չկա ավելի լավ բան քան նայել դիմացինիդ անկեղծ երջանկությամբ լցված աչքերին: Կարևոր է, որ նրան հուսախաբ չանես: Իզուր հույսեր չպետք է տաս: Եթե նրան ինչ որ բան ես խոստացել և նա քեզնից ակնկալիքներ ունի ապա դու պետք է տաս դա, թե չէ կկոտրես և քո և նրա սիրտը: Պետք է պահպանես ձեր միջև եղած երջանկության թելը:

Նոր ուսումնական տարին, նոր ծրագրով

7-րդ դասարանը լի է նոր դասերով և ծրագրերով: Երկրաչափության դասերին խնդիրները լուծում եմ GeoGebra ծրագրով: Այն շատ հեշտ ծրագիր է: Ընդամենը 5 րոպեյում դասաժամերին կարողանում եմ խնդիր լուծել: Ժամանակ առ ժամանակ, երբ պետք է որևիցէ բան նկարեյի օգտագործում էի Paint ծրագիրը:  Այս փաստաթղթում կարող եք տեսնել բոլոր այն խնդիրները, որոնք միայն GeoGebra ծրագրով են պատրաստված:

Իմ երեկվա օրը

Ամենասովորական օրերից մեկն էր երեկ: Ինչպես միշտ առավոտյան արթնացա և սկսեցի պատրաստվել նոր աշխատանքային օրվան: Տանից դուրս եկա և արագ գնացի կանգառ, որպեսզի չուշանամ Առավոտյան ընդհանոր պարապմունքից: Ինձ շատ է դուր գալիս մարմարյա սրահի նոր ձևավորումը :D: Բայց միայն դա չէր, որ ինձ ուրախացնում էր