Ինչ զգեստով դիմավորել Կապիկի տարին

Նոր տարին դիմավորելու ավանդույթը, հետևելով զգեստը և զարդերը կրելու որոշակի կանոնների, հասել է մինչև մեր օրերը: Իմանալով, թե ինչպիսի զգեստ կրել Ամանորյա գիշերը` կարելի է առաջին իսկ պահից գրավել առատությունը և երջանկությունը:
Հերթական տարվա գալով՝ առաջանում են լրացուցիչ հնարավորություններ
` ցանկալիին հասնելու համար: Հրե Կապիկը կմտնի իր իրավունքների մեջ, և իրադարձությունները կպտտվեն նոր ուժով: Կապիկի տարին խոստանում է լինել հագեցած և էմոցիոնալ: Այս կենդանին սիրում է ուրախանալ և հաճույք ստանալ նույնիսկ սովորական բաներից: Որպեսզի որսաք հաջողության ալիքը և դեպի Ձեզ գրավեք այն, արդեն հիմա պետք է նախապատրաստվեք: Չէ՞ որ, իզուր չեն ասում. «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես»:
Նոր տարին սերտ կհամագործակցի Կրակի տարերքի հետ: Դրա համար զգեստը պետք է իր մեջ պարունակի կարմիր գույներ: Ամանորյա գիշերը կարելի է հրաժարվել դասական ոճից և մի քիչ էքստրավագանտություն թույլ տալ: Իսկ եթե Դուք չեք կարող կրել չափազանց ճչացող զգեստ, ապա խնդիրը լուծել Ձեզ կօգնեն վառ գոտիները, շարֆերը և ժակետները:  sharf_640x355jaket_640x355
Այս կերպ հագնվելով՝ Դուք կտրամադրեք Ձեր էներգիան դրական լադի և լավ տրամադրության վրա: Ինչպես նաև՝ դա Ձեզ ինքնավստահություն կհաղորդի: Ձեր անձի նկատմամբ ուշադրություն հրավիրելով՝ Դուք կսովորեք վստահել Տիեզերքին և կբացեք Ձեր առատության հոսքը: shor_640x355
Բայց միայն զգեստը չէ, որ կնպաստի Ձեր ձեռքբերումներին: Զարդեղենը նույնպես որոշակի դեր է խաղում ցակությունների կատարման մեջ: Հաջորդ տարի հաջողություն կբերեն բոլոր թանկարժեք քարերը, որոնք կարմիր երանգ ունեն: Պետք չէ տնտեսել և կրել հասարակ բիժուտերիա: Կապիկը սիրում է շքեղ առարկաներ, դրա համար ընտրեք Ձեզ համար միայն ամենալավ զարդերը` պատրաստված ազնիվ մետաղներից: Իդեալական տարբերակ է համարվում, եթե Ձեր ընտրած քարը համընկնում է նրա հետ, որը համընկնում է Ձեզ` ըստ Կենդանակերպի նշանի: 20150506-121839-acc12b94_640x433
Այս առարկաներն օժտված են մոգական հատկություններով և կարող են հանդես գալ որպես թալիսման՝ ամբողջ հաջորդ տարին: Դրա համար պետք է Ամանորյա գիշերը` ժամացույցի զարկերի ժամանակ, ձեռքում պահել քարը և շշնջալ ցանկությունների մասին: Այդպիսով, Դուք թալիսմանը կօժտեք ոչ միայն Ձեր էներգիայով, այլ նաև Նոր տարվա կախարդական ուժով: Ամբողջ հաջորդ տարվա ընթացքում բարդ իրավիճակների ժամանակ բավարար է քարը պահել ափի մեջ և օգնություն խնդրել: Այդպիսի աղոթքը միշտ լսելի կլինի, և Դուք անպայման աջակցություն կստանաք Տիեզերքից:
Հրե Կապիկը սիրում է ուշադրություն և ուրախություն: Կիրառելով այս հանձնարարականները, Դուք Ձեր կյանք կներմուծեք բազմազանություն և թեթևություն: Եվ հատկապես այդպիսի որակներն են գրավում հաջողությունը և բախտավորությունը:
Վայելեք յուրաքանչյուր երջանիկ պահը և հավատացեք միայն ամենալավին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը