Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում

Շատ գիտնականներ կարծում են, որ  կենդանի օրգանիզմում կան ոչ միայն բոլոր քիմիական տարրերը, այլ նաև նրանցից յուրաքանչյուրը կատարում է որոշակի կենսաբանական գործառույթ: Լիարժեք հաստատված է մոտ 30  քիմիական տարրերի դերը, առանց որի մարմինը չի կարող գոյություն ունենալ: Այս տարրերը կոչվում են կենսական անհրաժեշտ:
Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը: Մարդու օրգանիզմում անօրգանական նյութերում պարտադիր կա 22 քիմիական տարր՝ Ca, P, O, Na, Mg, S, B, Cl, K, V, Mn, Fe, Co, Ni, Cu, Zn, Mo, Cr, Si, I, F, Se:
Գիտնականները պայմանավորվել են, որ եթե տարրի զանգվածային բաժինը օրգանիզմում գերազանցում է 2.10%, ապա այն պետք է դիտարկել որպես մակրոտարր:Միկրոտարրերի բաժինը օրգանիզմում կազմում է 10-3 – 10-5%: Եթե ​​տարրի պարունակությունը ցածր է 10-5%, այն համարվում է գերմիկրոտարր(ultramicroelements):

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը