Ամեն ինչ 2016թ.-ի Կապիկի տարվա մասին



2016 թվականը, արևելյան հորոսկոպի համաձայն, Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է:
FashionYan.com-ը ներկայացնում է գալիք տարվա և կենդանու առանձնահատկությունները: Եվ այսպես, ի՞նչ է սպասվում մեզ Կապիկի տարում:
Սկսենք նրանից, որ Կապիկն իր իրավունքների մեջ է
մտնում ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 8-ից և տևելու է մինչև 2017 թվականի հունվարի 27-ը:
Կապիկը հետաքրքիր կենդանի է, որն ինչ-որ առումով նման է մարդկանց: Նա խելացի է, հնարամիտ և միևնույն ժամանակ՝ անկանխատեսելի: Նա կարող է ինչպես ստեղծել, այնպես էլ՝ կործանել: Կրակե կապիկը կրկնակի կապիկ է: Ինչպես կրակը կարող է տաքացնել տները և այրել դրանք, այնպես էլ կապիկը: Հենց նմանատիպ տարում մարդիկ հնարավորություն կստանան փոխել իրենց կյանքը, անել այն, ինչ վաղուց էին երազում: Կապիկի տարում սովորաբար խոշոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք վերաբերում են ոչ միայն անհատների կյանքին, այլև տարբեր երկրներին:
Կապիկի տարում պետք է գործել վճռական՝ հույսը դնելով սեփական կամքի և ուժերի վրա. Կապիկը չի սիրում նրանց, ովքեր ձեռքերը ծալած սպասում են ինչ-որ բանի:7618384
2016 թվականի գույնը կարմիրն է և նարնջագույնը: Հենց այս գույնի քարերը՝ ռուբին, նռնաքար, սաթ (янтарь), հաջողություն կբերեն մարդկանց: Կապիկի տարերքներից  է նաև մետաղը, այնպես որ՝ գալիք տարի նախապատվությունը պետք է տալ մետաղյա իրերին:
2016 թվականը նահանջի տարի է, և աստղերը խորհուրդ են տալիս  չշտապել ամուսնության հարցում: Այս առումով Կապիկը բավականին թեթևամիտ և անկայուն է: Միևնույն ժամանակ, գալիք տարին միայնակներին հնարավորություն կտա նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու:
Աշխատանքի և բիզնեսի տեսակետից 2016 թվականը կժպտա նրանց, ովքեր շատ կաշխատեն: Տարին բարեհաջող կլինի աշխատանքի և նույնիսկ մասնագիտության փոփոխության համար: Սակայն նրանք, ովքեր վստահ չեն իրենց ուժերում, ավելի լավ չփորձեն նման բան անել:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն