Այսօր Սեբաստացիներ համերգասրահում տեղի ունեցավ հայ-վրացական համերգ: Ելույթ ունեցան կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 37 դպրոցի սովորողները: Համերգին բացահայտեցինք նոր տաղանդներ: Եվս մեկ անգամ հիացանք մեր հյուրերով: Ամենակարևորը մեզ Վրաստանից հյուր եկած, բայց հայ աղջիկը երգեց հայերեն: Մեծ բավականություն ստացանք:
Հին հունաստանի դպրոցները/թարգմանություն ռուսերենից հայերեն
Կրությունը սկսվում էր յոթ տարեկանից: Դպրոցում ուսումնասիրում էին երեք խմբի առարկաներ: Մի ուսուցիչն անց կացնում էր գրելու, կարդալու և հաշվելու դասերը: Սովորողները գրում էին փայտիկներով գրատախտակների վրա, մոմով ծածկված, իսկ հաշվում էին քարերի և փայտիկների օգնությամբ: Մյուս ուսուցիչը դասավանդում էր երաժշտություն և պոեզիա: Երեխաները սովորում էին երաժշտական գործիքների վրա և անգիր էին սովորում պոետներից հատվածներ: Չէ, որ կրթված մարդը պետք է խոսքի մեջ արտասանի հայտնի մարդկանց ցիտատները: Եվս մի ուսուցչի սովորեցնում էր պար և ատլետիկա: Սովորողները գնում էին պարապելու հատուկ սրահում, մասնակցում էին մրցույթների: Ապագա քաղաքացին հույների կարծիքով, պետք է լինեն առողջ, պարապած, իմանա գիտություն և արվեստ:
Подписаться на:
Сообщения (Atom)