Ծերունին և ծովը/ վերլուծություն


Ես հեշտությամբ կարդացի այս վիպակը: Այն ինձ սովորեցրեց մի փոքր ավելի ուժեղ լինել, դիմադրել ամեն ինչի: Ճիշտ է ինձ ծովային թեմաներ չեն հետաքրքրում, բայց անհամբերությամբ կարդում էի: Ծերունու կերպարը շատ առանձնահատուկ էր: Նա մեծ կամքի ուժ ուներ: Նա ամեն բան անում էր, որպեսզի գոնե իր ձկան մի մասը փրկեր: 84 օր ծով դուրս եկողն ու դատարկածեռն վերադարձողը դժվար, թե հույս ունենար, բայց նա ամեն բան անում էր, որ վերադառնար ձկան հետ: Շատ կարևոր էր, որ նա ուշադրություն չէր դարձնում այլ ձկնորսների ծաղրանքներին: Նա շատ ընկերասեր էր: Դա երևում էր այն մասում, երբ նա խոսում էր իր ձկան հետ, թռչունների: Երբ նա մի բան չէր կարողանում հիշում էր իր լավ ընկերոջը՝ տղային և ասում, որ ամեն բան լավ կստացվեր, եթե տղան իր հետ լիներ: Ծերունին շատ համառ էր: Ամեն կերպ դիմադրում էր իր ձկանը: Ձուկը առաջ էր գնում և նա կարող էր բաց թողնել, բայց չէր թողնում: Նա ինքն իրեն ասում էր, որ պետք է հենց այդ ձկանը բռներ: Ծերունին հոգով շատ երիտասարդ էր: Նա այդ բոլոր շնաձկներին վանում էր, սպանում: Իր խիզախությունը գործի դնելով ամեն բան անում էր, որ փրկեր իր արդեն հարազատ դարձածձկանը: Չնայած նրա տարիքին նա շատ ուժեղ էր: Ոչ բոլորը կարող են մի գիշերվա ընթացքում բազմաթիվ շնաձկների սպանել: Տղան շատ մաքուր հոգի ուներ: Նա նույնպես ընկերասեր էր ինչպես ծերունին: Ամեն կերպ փորձում էր օգնել նրան: Նա գիտեր, որ ծերունին ուտելիք չուներ, հագուստ չուներ, բայց չնայած իր կարողությանը լավ ընկերոջ համար ամեն հարմարություն ստեղծում էր:Բոլորիս համար էլ ցավալի էր, որ նրա բռնած ձկից վերջում ոչինչ չմնաց: Տղան շատ մաքուր հոգի ուներ: Նա նույնպես ընկերասեր էր ինչպես ծերունին: Ամեն կերպ փորձում էր օգնել նրան: Նա գիտեր, որ ծերունին ուտելիք չուներ, հագուստ չուներ, բայց չնայած իր կարողությանը լավ ընկերոջ համար ամեն հարմարություն ստեղծում էր: Ես կարծում եմ, որ ձկներն էլ կարող են կանխազգալ ամեն ինչ: Երևի այս ձուկն էլ ինչ-որ բան զգացել էր, որ անհանգիստ էր, ամեն կերպ հեռացնում էր նավակը: Կարդալուց հետո ես մի փոքր մտածեցի, թե իրոք ի՞նչ տվեց ինձ այս գիրքը, ի՞նչ եմ հասկացել և ո՞րն էր գլխավոր ասելիքը: Ես էլի կասեմ, որ այս պամվածքն ինձ մի փոքր ուժ տվեց, ես էլ եմ շատ բաներին հիմա դիմադրում և փորձում եմ ամեն ինչ վերականգնել: Պատմվածքը ցանկանում էր ասել, որ հուսահատվելու կարիք չկա, ուղղակի գործել է պետք: Իմ կարծիքով պատմվածքը ոչ միայն կամքի ուժի մասին էր այլ նաև մարդկային հարաբերությունների: Ծերունիկ, երբ մի բան չէ կարողանում կամ դժվարանում էր անել, հիշում էր տղային: Իսկապես նրան շատ էր սիրում և գնահատում: Գնահատելը նույնպես կարևոր է: Մարդու իրական արժեղը պետք է հասկանաս:

Комментариев нет:

Отправить комментарий