Ի՞նչ կարող եք անել Դուք, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար: Ուղղակի գնացեք տուն և սիրեք Ձեր ընտանիքը

Եթե բոլորս սիրենք մեր ընտանիքը, ապա այդ սերը կփոխանցվի ուրիշներին: Սիրով և խաղաղությամբ մոտենալով մեր ընտանիքին՝ մենք այդ վերաբերմունքը կփոխանցենք մեր ընկերներին, գործընկերներին և մեզ շրջապատող մյուս բոլոր մարդկանց: Խաղաղությունը նախ ստեղծվում է մարդկային փոխհարաբերությունների շնորհիվ: Եթե մարդիկ իրար հետ համերաշխ են, տարաձայնությունները շատ հազվադեպ կարող են լինել և լինելու դեպքում՝ շատ փոքր և լուծելի: Չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե ամենուր խաղաղություն հաստատվի: Ներկայիս կյանքում գոյություն ունի և՛ բարին, և՛ չարը: Կա չարը, և մենք հասկանում ենք, թե ինչպիսին է լինում բարին, բայց առանց չարի մենք չենք կարողանա այն գնահատել: Գնահատել շատ դժվար է: Ոչ բոլորը կարող են դա անել:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն