Ի՞նչ կարող եք անել Դուք, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար: Ուղղակի գնացեք տուն և սիրեք Ձեր ընտանիքը

Եթե բոլորս սիրենք մեր ընտանիքը, ապա այդ սերը կփոխանցվի ուրիշներին: Սիրով և խաղաղությամբ մոտենալով մեր ընտանիքին՝ մենք այդ վերաբերմունքը կփոխանցենք մեր ընկերներին, գործընկերներին և մեզ շրջապատող մյուս բոլոր մարդկանց: Խաղաղությունը նախ ստեղծվում է մարդկային փոխհարաբերությունների շնորհիվ: Եթե մարդիկ իրար հետ համերաշխ են, տարաձայնությունները շատ հազվադեպ կարող են լինել և լինելու դեպքում՝ շատ փոքր և լուծելի: Չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե ամենուր խաղաղություն հաստատվի: Ներկայիս կյանքում գոյություն ունի և՛ բարին, և՛ չարը: Կա չարը, և մենք հասկանում ենք, թե ինչպիսին է լինում բարին, բայց առանց չարի մենք չենք կարողանա այն գնահատել: Գնահատել շատ դժվար է: Ոչ բոլորը կարող են դա անել:

Ծերունին և ծովը/ վերլուծություն


Ես հեշտությամբ կարդացի այս վիպակը: Այն ինձ սովորեցրեց մի փոքր ավելի ուժեղ լինել, դիմադրել ամեն ինչի: Ճիշտ է ինձ ծովային թեմաներ չեն հետաքրքրում, բայց անհամբերությամբ կարդում էի: Ծերունու կերպարը շատ առանձնահատուկ էր: Նա մեծ կամքի ուժ ուներ: Նա ամեն բան անում էր, որպեսզի գոնե իր ձկան մի մասը փրկեր: 84 օր ծով դուրս եկողն ու դատարկածեռն վերադարձողը դժվար, թե հույս ունենար, բայց նա ամեն բան անում էր, որ

ԶՕՐԱԿԱՆ ԵՒ ԾԱՆՐ ԳՈՅՆ ԲԵՌՆ ԻՒՐ

Երբեմն զօրական ոմն, գտանիլով ընդ կնոջ իւրում ի բարձր ծովու` ի ժամանակի մեծի ալէկոծութեան, տեսանէր, որ նաւավարքն թափէին ամենայն կարողութեամբ զամենայն ինչ եւ իցէ կարասիս, թարց երեսպաշտութեան իմիք, որք պատահէին ի ձեռս իւրեանց:

ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ

Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
— Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.

Վահան Տերյան

Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Ո՛րն է լավ, ո՛րը’ վատ.

Ես սիրում եմ աչքերդ խոհուն

Եվ խոսքերդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի

Եվ դաշտերր պայծառ,

Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,

Որ չասիր ու անցար…I

Միայնակ ես սիրում եմ նստել

Երերուն լույսերում,

Ես սիրում եմ երագ ու ստվեր. –


Ես իմ սերն եմ սիրում…