Ուրախ Ամառային ճամբարի բացում


Հարգելի Տիար Բլեյան, տեսնելով շրջանավարտների վերջին նախագծերը՝  հատկապես դպրոցի գիշերակացը, մենք էլ մեր դասարանով շատ ենք ուզում գիշերել դպրոցում: Խնդրում ենք Ձեր թույլտվությունը՝ Հունիսի 2-ին դպրոցում գիշերելու համար:
Մասնակիցներ
1.      Խաչատրյան Նարեկ
2.      Հարությունյան Էրիկ
3.      Խաչատրյան Արսեն
4.      Հարությունյան Էմանուել
5.      Դանիելյան Դավիթ
6.      Արզումանյան Անգելինա
7.      Թորոսյան Միլենա
8.      Ստեփանյան Աննա
9.      Մանասյան Կարինե
10.  Ղազարյան Անի
11.  Զմոյան Անի
12.  Բալախչյան Սամվել
13.  Պետրոսյան Սևակ
14.  Խուդոյան Գագիկ
15.  Վարդանյան Ռաֆայել
Նախընտրում ենք օրն անց կացնել հետևյալ կերպ. վերջին դասաժամը վերջանում է 14:20:
14:20-15:00-մի խմբով գնալու ենք դպրոցին հարակից սուպերմարկետ՝  գնումներ կատարելու:
15:00-15:30-պատրաստելու ենք ճաշ
15:30-16:00-ճաշի ժամ
16:00-18:00-կազմակերպելու ենք խաղեր (Մոնոպոլիա, քարկապ, բառախաղեր, բադերի որսորդներ, վոլեյբոլ)
18:00-18:30-ավարտին ենք հասցնելու մեր կիսատ թողած նախագծերը
18:30-19:00-փոքրիկ ճաշ ենք կազմակերպելու
19:00-19:30-Կարգի ենք բերելու խոհանոցն ու այն դասարանները, որտեղ եղել ենք
19:30-20:00-դիտելու ենք հումորային հաղորդումներ
20:00-21:00-կընթրենք և զբոսանք կկազմակերպենք, ուղիղ միացում կայքին
21:00-ից ֆիլմ ենք դիտելու
22:10-23:00-ուրախ ժամանց
23:00-23:20-ից պառկելու ենք քնելու.

Комментариев нет:

Отправить комментарий