Ուրախ Ամառային ճամբարի բացում


Հարգելի Տիար Բլեյան, տեսնելով շրջանավարտների վերջին նախագծերը՝  հատկապես դպրոցի գիշերակացը, մենք էլ մեր դասարանով շատ ենք ուզում գիշերել դպրոցում: Խնդրում ենք Ձեր թույլտվությունը՝ Հունիսի 2-ին դպրոցում գիշերելու համար:
Մասնակիցներ
1.      Խաչատրյան Նարեկ
2.      Հարությունյան Էրիկ
3.      Խաչատրյան Արսեն
4.      Հարությունյան Էմանուել
5.      Դանիելյան Դավիթ
6.      Արզումանյան Անգելինա
7.      Թորոսյան Միլենա
8.      Ստեփանյան Աննա
9.      Մանասյան Կարինե
10.  Ղազարյան Անի
11.  Զմոյան Անի
12.  Բալախչյան Սամվել
13.  Պետրոսյան Սևակ
14.  Խուդոյան Գագիկ
15.  Վարդանյան Ռաֆայել
Նախընտրում ենք օրն անց կացնել հետևյալ կերպ. վերջին դասաժամը վերջանում է 14:20:
14:20-15:00-մի խմբով գնալու ենք դպրոցին հարակից սուպերմարկետ՝  գնումներ կատարելու:
15:00-15:30-պատրաստելու ենք ճաշ
15:30-16:00-ճաշի ժամ
16:00-18:00-կազմակերպելու ենք խաղեր (Մոնոպոլիա, քարկապ, բառախաղեր, բադերի որսորդներ, վոլեյբոլ)
18:00-18:30-ավարտին ենք հասցնելու մեր կիսատ թողած նախագծերը
18:30-19:00-փոքրիկ ճաշ ենք կազմակերպելու
19:00-19:30-Կարգի ենք բերելու խոհանոցն ու այն դասարանները, որտեղ եղել ենք
19:30-20:00-դիտելու ենք հումորային հաղորդումներ
20:00-21:00-կընթրենք և զբոսանք կկազմակերպենք, ուղիղ միացում կայքին
21:00-ից ֆիլմ ենք դիտելու
22:10-23:00-ուրախ ժամանց
23:00-23:20-ից պառկելու ենք քնելու.

Ես կարողանում եմ ստուգատես (Արվեստ)

Ողջույն, ես Անգելինան եմ, սովորում եմ Միջին դպրոցի 6-2 դասարանում: Արվեստի ուսուցչուհին ընկեր Մերին է: Նա շատ բարի է և մենք նրա հետ հետաքրքիր դասերն ենք անց կացնում, ունկնդրելով տարբեր կոմպոզիտորների ստեխծագործություններ: Պատրաստում ենք տարբեր թանգարանների մասին նյութեր: Եթե ձեզ հետաքրքրում է կարող եք տեսնել իմ պատրաստած նյութերը:

  1. Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
  2. Ժամանակակից արվեստի թանգարան
  3. Ռուսական արվեստի թանգարան
  4. Ժողովրդական արվեստի թանգարան
  5. Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
  6. Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտ
  7. Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
  8. Հայաստանի պատմության թանգարան
  9. Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Հայաստանի պատմության թանգարան

Տես այստեղ.

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Ես կարողանում եմ ստուգանես (Բնագիտություն)

Ողջո՜ւյն, Ես Անգելինան եմ: Արդեն մեկ տարի էի ինչ սովորում եմ Միջին դպրոցի 6-2 դասարանում: Բնագիտության դասերին ես շատ բաներ եմ սովորել և սովորում եմ: Ես կարողանում եմ տարբերել բույսերի տեսակները, դրանք խնամել, ջրել, ճիշտ վայրում պահել, համապատասխան ժամանակին ավելորդ մասերը հանել և այլն: Սովորել եմ բազմացնել բույսերը վեգետատիվ եղանակով: Վերջապես հասկացել եմ, թե ինչպես են սնվում բույսերը (մանրակրկիտ դիտելով փոքրիկ սուսոցողական ֆիլմ): Կարողանում եմ տարբերել ձկների տեսակները: Ես ինք ձկներ ունեմ և խնամում եմ նրանց: Դասերի ժամանակ մենք մանրադիտակով տարբեր տերևներ ենք ուսումնասիրել, բույսի արմատը: Դասերի ընդացքում մենք նաև խնամում ենք մեր սիրելի կենդանիներին: Ես ամենաշատը խամյակներին եմ սիրում: Երբ մոտենում եմ նրանց, նրանք վախենում են բայց հետո ընտելանում ու միասին խաղում ենք:

Ես կարողանում եմ ստուգատես (Մայրենի)


Ֆիլմս նույնպես պատմում է իմ ընտրությամբ գործունեության մասին: Այս նյութով ես ցանկացա ցույց տալ իմ կարողությունները: Ինչպես տեսաք ես կարողանում եմ ֆիլմ պատրաստել, ձայնագրություն անել, ազատ միտք շարադրել և համակարգչով տպագրել:

Ես կարողանում եմ (Ընտրություն)

Ողջո՜ւյն, Ես Անգելինան եմ: Սովորում եմ Միջին դպրոցի 6-2 դասարանում: Արդեն 2-րդ կիսամյակն է և ես Ընտրությամբ գործունեության դասերին հաճախում եմ Դիզայն-մոդելավորման խումբը: Ինձ ամենից շատ դուր է գալիս կարի մեքենայով կարելը: Հասցրել եմ կարել փոքրիկ երեխայի համար զգեստ, ինձ համար զգեստ, կիսատաբատ և անթևիկ: Հիմա էլ կարում եմ վերնաշապիկ: Մեդիաուրբաթներին մենք մասնակցում ենք ցուցադրություններով: Ցուցադրում ենք մեր հագուստները:





I can

Hi, I am Angelina. I study at Middle school, 6-2 grade. I try to tell you what I can do in English. I can do translations, make presentationswriteread and speak in English

King Lear by William Shakespeare Part I

King Lear by William Shakespeare

Part I

Author: Once upon a time there lived a king whose name was Lear. He was the king of Britain. He had three daughters: Goneril, Regan and Cordelia.
One day King Lear called his daughters and said to them:
Լինում է, չի լինում մի թագավոր է լինում, ում անունը Լիր էր: Նա Բրիտանիայի թագավորն էր: Նա ուներ 3 աղջիկներ՝ Գոնրիլը, Րեգանն ու Քորդելիան:
Մի օր թագավոր Լիրը կանչեց իր աղջիկներին և ասաց.
King Lear: I am very old and tired. I want to divide Britain into three parts and give one part to each of you. But first you must tell me how much you love me.
Ես շատ ծեր եմ, ցանկանում եմ Բրիտանիան բաժանել 3 մասի և յուրաքանչյուրիդ մեկ մաս նվիրեմ: Բայց նախ դուք պետք է ասեք, թե ոչքան եք ինձ սիրում:
Author: Goneril and Regan were not good daughters. They did not love their father. But they were very greedy. They wanted to become queens very much. So Goneril said:
Գոնրիլն ու Րեգանը լավ աղջիկներ չէին: Նրանք իրենց հայրիկին չէին սիրում: Բայց նրանք շատ ագահ էին: Նրանք շատ էին ուզում թագուհի դառնալ: Գոնրիլն ասաց.
Goneril: Dear father, I love you very much. I love you more than my eyes, more than my beauty, more than my life. No child loves his father more than I love you.
-Սիրելի՛ հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում: Ես քեզ սիրում եմ իմ աչքերից ավելի, իմ գեղեցկությունից ու կյանքից: Ոչ մի երեխա չի սիրում իր հայրիկին որքան ես եմ քեզ սիրում:
Author: Then Regan spoke:
Րեգանն ասաց.
Regan: Dear father, I love you so much that I will give my life for you, I will care for you. I love you more than anything else in the world.
Սիրելի հայրիկ, ես քեզ սիրում եմ և կարող եմ կյանքս քեզ համար զոհաբերել, ես պատրաստ եմ հոգ տանել քո մասին: Ես քեզսիրում եմ ամենից շատ այս աշխարհում:
Author: King Lear was very glad. Then he asked his youngest daughter Cordelia to speak. She was his favourite daughter.
Թագավոր Լիրը շատ ուրախ էր: Նա իր փոքրիկ աղջկան Քորդելիային կանչեց խոսելու: Նա իր ամենասիրելի աղջիկն էր
Cordelia loved her father very much, but she didn’t want to repeat the words of her sisters. So, she said nothing. Only when King Lear told her angrily that she must speak, she said:
Քորդելիան շատ էր սիրում իր հայրիկին,բայց նա չէր ցանկանում կրկնել իր քույրերի խոսքերը: Նա ոչինչ չասաց: Միայն, երբ թագավոր Լիրը ջղայնացավ նա ասաց.
Cordelia: I don’t understand why my sisters say that they love you more than anything else. They are married. Don’t they love their husbands? You are my father, and of course, I love you. But when I marry, I’ll love my husband, too.
-Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են իմ քույրերն ասում, որ քեզզ սիրում են ամենից շատ: Նրանք ամուսնացած են: Արդյո՞ք նրանք չեն սիրում իրենց ամուսիններին: Դու իմ հայրիկն էս և իսկապես ես քեզ սիրում եմ: Բայց, երբ ես ամուսնանամ, ես իմ ամուսնուն նույնպես կսիրեմ:
Author: King Lear did not like Cordelia’s words. He shouted at her and said:
Թագավոր Լիրին դուր չեկան Քորդելիայի խոսքերը: Նա բխավեց և ասաց.
King Lear: Get out. I don’t want to have such a daughter. You won’t get anything.
Գնա այստեղից, ես չեմ ցանկանում այսպիսի աղջիկն ունենալ, դու ոչինչ չես ստանա:
Author: So, he divided the country between Regan and Goneril and gave Cordelia nothing.
Նա բաժանեց երկիրը Րեգանի և Գոնրիլի մեջ և Քորդելիային ոչինչ չտվեց:

77-ամյա վետերանը ամոթով թողեց երիտասարդներին

Ես կարողանում եմ ստուգատես (Մաթեմատիկա)

Ողջո՜ւյն, ես Անգելինան եմ: Սովորում եմ Միջին դպրոցի 6-2 դասարանում: Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր դպրոցի կազամակերպիչներին, որ մեր Մաթեմատիկայի ուսուցչուհին ընկեր Հերմինեն է: Ես նրան շատ եմ սիրում: Այդպիսի բան չկա, որ նա մեզ բացատրի և մենք չհասկանանք: Ես Մաթեմատիկայի տնային ընտրել եմ և ամենահաճույքովը հենց այս առարկայի դասարանական և տնային առաջադրանքներն եմ կատարում: Այս տարի ես շատ բաներ եմ սովորել, բայց կան թեմաներ որոնք շատ եմ սիրում: Տոկոսներ, Դիագրամենր, Կոորդինատային ուղիղ, Ռացիոնալ, Մինուսով թվերը, Տասնորդական կոտորակները և դրանց գործողությունները: Երևի բոլորս էլ ունենք թեմա, որը չենք սիրում: Ես էլ չեմ սիրում հավասարումները(միայն այն հավասարումները, երբ պետք է հավաքենք x-երն ու թվերը): Ինձ համար ամենահաճելին այն է, որ մենք բոլորս ոգևորված փորձում ենք բոլոր առաջադրանքները ճիշտ լուծել, քանի որ ստանում ենք առաջադրանքին համապատասխան միավոր, իսկ հետո էլ դասի վերջում հաշվում ենք և մեզ գնահատական է դրվում:
Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ համակարգչով արագ մուտքագրել տարբեր արտահայտություններ: Կոտորակային թվեր մուտքագրելն առաջաին 5-6 շաբաթում ինձ մոտ դանդաղ էր ստացվում, իսկ հետո արդեն աստիճանաբար ավելի արագ սկսեցի գրել ու հիմա կարող եմ վստահ գլուխ գովալ, որ աչքերս փակ էլ կարող եմ գրել :D :D

Առաջին կիսամյակում հասցրել եմ գրել 94 էջ, իսկ երկրորդ կիսամյակում 112 էջ (օրեցոր ավելանում եմ):

Բաբախող մարդիկ

Ես սիրում եմ ձեզ բաբախող մարդիկ: Դուք հիասքանչ եք:
Թեկուզ շատ չեն իմ շրջապատում այդպիսի մարդիկ, բայց լավ է, որ գոնե կան: Ինչպես ասել է` Մարիո Բենեդետին, ձեզ պետք չէ ինչ, որ բանի դրդել կամ ուղություն ցույց տալ: Դուք գիտեք, որ պահին ինչ պետք է անեք: Ես սիրում եմ ձեզ, որովհետև դուք յուրահատուկ եք: Դուք նման չեք ուրիշներին: Ձեզ հետ հաճելի է շփվելը, խոսելն: 

Ինչպե՞ս հեծանիվ կայանել





Անգլիական դաստիարակություն/վերլուծություն

Անգլիական դաստիարակությունը շատ նրբություններ ունի: Նրանց ուսուցիչների կամ դայակների համար շատ դժվար է դաստիարակել երեխաներին: Ինձ թվում է երեխային այդ մեթոդով երես են տալիս: Երեխային շեղելով կամ նկատողություն չանելով նրանք մեծ սխալ են թույլ տալիս: Երեխան մտածում է, որ այդ անգամ չարեց, բայց մյուս անգամ կանի: Դպրոցներում երեխաներին վաղ ընդունելու օրենքը նույնպես ինձ դուր չեկավ: Մեզ մոտ ամեն ինչ ճիշտ է: Բայց կարող է Անգլիայում երեխաներն ավելի զարգացած են և իրենց ուղեղն ավելի շուտ է ըմբռնում նոր տեղեկությունները: Հասարակ գիտելիքներ մենք ստանում ենք մանկապարտեզում:

Речевой этикет

Почему звезды подают?

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

Ժամանակակից արվեստի թանգարան

Ռուսական արվեստի թանգարան

Спорт в моей жизни