Ճամբարային 5-րդ օրը

Այսոր մեր ճամբարային ջ-րդ օրն էր, այսինքն առաջին շաբաթվա վերջին օրը: Մենք այսոր պետք է գնայինք Կենտրոն հեռուստաընկերություն նկարահանվելու մի նոր հաղորդման: Հաղորդման ընթացքում մենք հյուրին հարցեր ենք տալիս՝ անձնական, սկանդալային, անհնարին և հումորային: Կրկնելով մեր հարցերը մենք ուղևորվեցինք: Ծանոթացանք տաղավարի հետ, տեղավորվեցինք, հեռախոսներն անջատեցինք և նկարահանումն արդեն սկսված էր: Մեր հյուրը Լուսինե Բադալյանն էր, ավելի կոնկրետ Լուլուն: Նա Ժակի հետ վարում է Առավոտյան հաղորդումը: Մենք հաջող անցկացրինք հաղորդման նկարահանումները: Ես հասցրի մի քանի լուսանկար անել և քչից-շատից ձեզ ցույց տալ այնտեղի տաղավարի տեսքը:



































Комментариев нет:

Отправить комментарий