Առաջին ձյուն

Այսօր առավոտյան հենց արթնացա մի արտասովոր բույր դիպփեց քթիս: Անտարբեր լինելով գնացի լվացվելու և նայեցի պատուհանից: Ինձ թվաց, թե զզվելի անձրև է, բայց, երբ տեսա այդքան շտապող ձյունը շաաաաատ ուրախացա: Շորերս հագա ու առանց նախաճաշելու վազեցի դուրս: Ֆոտոխցիկս ամբողջովին ձյուն էր, բայց ես չկանգնեցի և շատ նկարներ նկարեցի: Մեր բակի աշնանային տերևները մնացել էին, բայց ձյունը շուտով փակեց: Մազերս էլ ամբողջովին ձյունոտվել էր: Դպրոցում ինձ ընկերներս էին սպասում, միասին պատրաստվեցինք և գնացինք Մայրենիիի սենյակ: Ընկեր Արևիկին դուր էր եկել մեր ձևավորումը, բայց ընկերներս շատ լավ ու հետաքրքիր բան էին մտածել: Մանիկյուրով ու ջրով հետաքրքիր շրջանաձև նաղշեր պատրաստվեցինք և հիմա դրանք չորանում են: Շուտով ձյան փաթիլներն ավելի մեծացան և մենք մեր գործն ավարտելով շտապեցինք Անգլերենի դասին:








Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը