Ինչպես նշել Ամանորն այս տարի

Ինչպես դիմավորել 2015թ. կանաչ փայտե այծի տարի, որպեսզի այն բերի երջանկություն ևհաջողություն: Որպեսզի ամանօրյան տոներն անցնեն ուրախ և հիշողության մեջ մնան միայն հաճելի տպավորությունները,հարկավոր է տոնին պատրաստվել նախօրոք:Գլխավորը բավարար ուշադրություն հատկացնել տարվա խորհրդանշանին:Չէ՞ որ,եթե նա գոհ մնա ձեզ երջանկություն և հաջողություն կբերի թ-ին:Ըստ արևելյան օրացույցի 2015ը համարվում է Փայտե Այծի կամ Կապույտ Ոչխարի տարի:Ուրեմն ինչպե՞ս դիմավորել տարին,որպեսզի գոհացնենք Այծին:
Ո՞րտեղ դիմավորել Այծի տարին
Առաջին հարցն է երևի ,որ տանջում է բոլորին:Չէ՞ որ հենց տեղի ընտրությունից է կախված տոնի մնացած առանձնահատկությունները:Այստեղ պետք է մի փոքր հիասթափեցնենք նրանց,ովքեր հստակ պատասխանի են սպասում,այդպիսի չկա:Եվ դա կապված է հենց տարվա տիրուհու հետ:Մի կողմից Այծը տնային հանգիստ կենդանի է,որը շատ զգույշ է և չի սիրում կտրուկ փոփոխություններ:Այնպես որ բնական կլինի Նոր տարին դիվավորել տանը հարազատների և մտերիմների ընկերակցությամբ:
Ո՞րտեղ անցկացնել Նոր տարին
Մյուս կողմից էլ Այծը սիրում է զբոսանքներ:Այնպես,որ կարելի է համարձակորեն հյուր գնալ,կամ գիշերային ակումբ,կամ նույնիս հանգստավայր կամ գյուղ գնալ՝Այծը դժգոհ չի լինի:Բայց հիշեք,պետք է տոնել խաղաղ և միայն ցամաքի վրա՝այծը տանել չի կարողանում օդն ու ջուրը:Եվ մի բան էլ,աշխատեք խուսափել շատ աղմկոտ և էքստրեմալ վայրերից՝իր բնույթից ելնելով Այծը չի սիրում վտանգն ու ռիսկը,այնպես որ չարժե նրան վախեցնել,որպեսզի հաջողությունը չփախչի:
2015 Նոր տարվան նախապատրաստումը
Նախապատրաստում ենք տունը տոնին:Նոր տարվան նախապատրաստումը սկսում ենք տան զարդարումով:Հիմնական գույներն են կապույտը և կանաչը,բայց չարժե շատ տարվել դրանով:Չափազանց շատ այդ գույները նույնպես լավ չեն:Դրանց լիությունը կարող է առաջ բերել դիսկոմֆորտ,իսկ Այծը սիրում է հարմարավետություն:Ուրեմն լավ կլինի հիմնական գույներին ավելացնել նուրբ բեժի և այլ մեղմ երանգներ:
Իսկ հետո արդեն ամեն ինչ կախված է ցանկությունից և հնարավորությունից:Կարելի է ամբողջությամբ փոխել սենյակի ինտերյերը,բայց կարելի է բավարարվել միայն կապույտ գույնի ինչ-որ տարրերի ավելացումով:Դա կարող են լինել դեկորատիվ անձեռոցիկներ,սկահակներ,բարձեր,վառ կապույտ փուչիկներ և այլն:Ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից:
Այս տարվա պարտադիր տարր է հանդիսանում զանգակը,որպեսզի հասկանաք ինչու ,բավական է հիշեք ցանկացած մանակական հեքիաթ,որտեղ պատկերված է այծիկ:զանգակը կախում են կամ դռնից,կամ տոնածառին:Նաև տնդունելի են տարբեր փայտե զարդարանքներ՝այծիկների կերպարներ,արձանիկներ:
Ինչպես միշտ ակտուալ են փաթիլներն ու փայլերը:Գերադասությունը պետք է տալ կապույտ,երկնագույն և կանաչ զարդարանքներին,որոնք անձնավորում են երկինք ու խոտերը:Խոտը սիրում են ինչպես այծերն ,այնպես էլ ոչխարը,բայց քանի որ ձմռանը դժվար է այն գտնել,պետք է բավարարվել արհեստականով:Կարելի է սենյակը զարդարել նաև սենյակային բույսերով,դա անպայման դուր կգա տարվա տիրուհուն:
Ի՞նչ հագնել 2015թ-ի Նոր տարուն
Հաջորդ հարցն է <<Ի՞նչ հագնել>>:Խիստ պահանջներ այտեղ չկան:Ինչ հագուստ էլ ,որ ընտրեք՝լինի դա երեկոյան զգեստ,թե սովորական տնային հագուստ,կարևորը ,որ դուք նրա մեջ ձեզ հանգիստ և հարմար զգաք:Գունային առումով նույնպես բազմազան է ,ճիշտ է, առաջին հերթին կանաչ և կապույտ երանգներն են,բայց կարելի է նաև նրա իսկական գույները՝սպիտակը և սևը: Այս Նոր տարուն մոռացեք մորթիների և ցանցերի մասին,եթե րեք ցանկանում զայրացնել տարվա տիրուհուն:Եվ հագուստների հիմնական նյութը պետք է լինի բնական:
2015թ-ին սեղան ենք պատրաստում
Յուրաքանչյուր տանտիրուհու համար հարց է .<<Ի՞նչ դնել սեղանին>>:Ճաշատեսակների առումով այս տարի սահմանափակումներ չկան,բայց ահա կանաչեղենի բազմազանությունը պարտադիր է ,ինչպես նաև աղցանները բանջարեղեններից:
Ինչպե՞ս տոնել Նոր տարին
Այծիկը չի սիրում ձանձրույթ,այնպես որ տոնը անցկացրեք ուրախ և օրիգինալ ձևով:Ավելի շատ ծիծաղ և ուրախություն:Բանաստեղծություններ,երգեր,պարեր,հրավառություններ՝ահա այս ամենը էքստրավագանտ և նրբաճաշակ Այծի համար:Կարող եք նախօրոք սցենար կազմել,որպեսզի հետաքրքիր անցնի Նոր տարին:

Ամանորյա առակ երջանկության մասին/ վերլուծություն

Ինձ շատ դուր եկավ տգեղ եղևնու կերպարը: Այն պարզ էր, մաքուր և մի օրինակելի մարդու տպավորություն էր թողնում: Այո, այս երկու եղևնիներն էլ մարդու տեղ էին: Նրանք պատմում էին երկու մարդկանց մասին: Զարմանալի չէ, որ այս առակում էլ ինքնահավանները պատժվում կամ հուսահատվում էին: Այս գլխավոր ասելիքն ինձ համար այն էր, որ մարդ ինչքան էլ ինքնահավան լինի մեկ է մի պատժի կարժանանա և եթե իր ձխալը հասկանա, բախտն իրեն կժպտա: Երջանկությունը միայն գեղեցկության մեջ չէ, կարող է լինես շատ գեղեցիկ, բայց երջանիկ չլինես և կարող է լինես տգեղ, բայց խելացի և երջանիկ օգնելով մարդկանց: Ճիշտ է այս պատմվածքի մեջ իմաստուն կերպարը տգեղ ու ծուռումուռ եղևնին էր, բայց ինձ թվու մեծ կարևորություն ուներ գեղեցիկ եղևնին: Այն շատ-շատերին տարբեր հարձերում կօգնի: Ինչքան էլ նա առավելություններ ուենա պետք է սովորի դրանք ճիշտ վայրում և ձևով օգտակործել:

Նոր վերջաբան առակի համար

-Կուզեի քո փոխարեն լինել: Ինչիս է պետք գեղեցկությունս: Այն ժամանակ էլ այն ոչ ոքի համար օգտակար չէր:
Այդ ժամանակ Անգլիայի գյուղերից մեկում կարևոր էր, որ երբ մարդ մահանում է գերեզմանաքարի կողքին լինի նաև փայտից պատրաստված այդ մարդու նկարը: Հարազատները գալիս ու այդ նկարի առաջ խոնարհվում էին: Հանկարծ մի քանի մարդիկ եկան աղբահոր, վերձրին այդ երկու եղևնիներին և տարան: Նրանք շուտով հասկացան, թե ինչ է լինելու իրենց հետ: Այն գեղեցիկ ու ինքնահավան եղևնին իրեն երջանիկ էր զգում, որ մի կարևոր մարդու նկար է իր վրա կրում և մարդիկ իր առաջ խոնարհվում են:

Ձուլվում են մտքերս ձյան հետ

Մի նկար կա իմ հոգում, որ միշտ վառ հիշողություններ է բերում: Ցանկանամ էլ չեմ կարող այն նկարել: Դա մեր բակն է փոքրիկ, որ հագել է սպիտակ շապիկ: Շողշողում է ամեն կողմից և տանում քեզ հեռու-հեռու: Հեռուներում այդ գեղեցիկ, երազներս փաթիլների պես, թափվում են հանդարտ-հանդարտ: Տեսնում եմ մեր պատուհանից վազող մարդկան դեմքերը մռայլ: Նրանց հաճելի չէ թրջվել ու ցեխերի մեջ լողալ, բայց ներքուստ ուրախ են և ցանկանում, որ միշտ այդպես լինի: Քայլում եմ ես դատարկ փողոցով: Կարծես միլիոնավոր տարիներ այնտեղ մահկանացու չի եղել, ոչ ոքի պետք չէ տեսնել այդ հրաշքը և զգալ այդ ամենը հրաշալի: Թափվում են փաթիլները մազերիս: Կարծես սպիտակել են և չեն ուզում թափվել:

Աչքս թարթեցի փողոցը լցվեց տարբեր մարդկանցով: Ծանոթներս ավելացան և հասկացա, որ միակ խոչնդոտը սառույցն էր:
Այնքան հանգիստ է հիմա փողոցները: Երախաները խաղում են ձյան հետ և խառվում ձմռան հետ:

Ես հոգորականի առնետն եմ

Ես մի փոքրիկ առնետ եմ: Ապրում եմ Անգլիայում: Մոխրագույն եմ և ունեմ մի գեղեցիկ պոչիկ: Մի օր պանրի հոտ առա ու գնացի այդ ուղղությամբ: Դա մի համեստ տուն էր: Պարզվեց տան տերն էլ հոգևորական: Այնքան եմ այնտեղ գնացել եկել, որ հոգևորականն խուճապի չէր մատնվում, որ իր հետ առնետ է ապրում: Մենք միասին ընկերացանք: Մի օր հոգևորականը քնած էր: Ես մի ծխածող կրակ տեսա: Ես չէի կարողանում խոսել, մի բան անել, որ տերս իմանա: Իմ սպիտակ ատամիկները գործի դրեցի և կծեցի հոգևորականի այտը: Նա ջղայնացավ: Ես չէի կարող խոսել, բայց երբ նա տեսավ վառվող վարագույրը հասկացավ, որ տանը հրդեհ էր բռնկվել: Ես այդ ժամանակ ինձ հերոս զգացի, որ օգնել եմ ընկերոջս:

Առաջին ձյուն

Այսօր առավոտյան հենց արթնացա մի արտասովոր բույր դիպփեց քթիս: Անտարբեր լինելով գնացի լվացվելու և նայեցի պատուհանից: Ինձ թվաց, թե զզվելի անձրև է, բայց, երբ տեսա այդքան շտապող ձյունը շաաաաատ ուրախացա: Շորերս հագա ու առանց նախաճաշելու վազեցի դուրս: Ֆոտոխցիկս ամբողջովին ձյուն էր, բայց ես չկանգնեցի և շատ նկարներ նկարեցի: Մեր բակի աշնանային տերևները մնացել էին, բայց ձյունը շուտով փակեց: Մազերս էլ ամբողջովին ձյունոտվել էր: Դպրոցում ինձ ընկերներս էին սպասում, միասին պատրաստվեցինք և գնացինք Մայրենիիի սենյակ: Ընկեր Արևիկին դուր էր եկել մեր ձևավորումը, բայց ընկերներս շատ լավ ու հետաքրքիր բան էին մտածել: Մանիկյուրով ու ջրով հետաքրքիր շրջանաձև նաղշեր պատրաստվեցինք և հիմա դրանք չորանում են: Շուտով ձյան փաթիլներն ավելի մեծացան և մենք մեր գործն ավարտելով շտապեցինք Անգլերենի դասին:








Այսօր`

Սիրով նվիրում ենք ընկեր Արևիկին