Միտք որի շուրջ սկսեցի խորհել


Գրավոր աշխատանբ. Ընտրիր առաջադրանքներից մեկը և մտքերդ շարադրիր:  Շարադրությունդ տեղադրիր քո բլոգում:
Ինչո՞վ եմ նման հայրիկիս կամ մայրիկիս
Միտք, որի շուրջ սկսեցի խորհել
Միտք որի շուրջ սկսեցի խորհել
Մի օր հարևաններով նստացծ էինք: Ամենն մեկս մի պատմություն էինք պատմում: Մայրիկս ասաց, որ մի անգամ մեքենայով Կապանից Երևան էին գալիս, որ ճանապարհի սկզբից մի ճանճ մտավ մեքենայի մեջ: Ամբողջ ճանապարհին այդ ճանճը թվռալով գալիս էր: Այդ իմնչպես էր, որ նա կարողանում էր մեքենայի մեջ թռչել, չէ, որ օդը նրանք կքշեր: Կամ ինչու այդ ճանճը մտավ մեքենայի մեջ` մի գուցե դիտավորյալ մտավ: Մայրիկիս փոքր ժամանակ այդ հարձերն էին տանջում: Այդ պատմությունը թլսելուց հետո ես էլ սկսեցի մտածել: Ինչու էր ուզում ճանճը Կապանից գնալ Երևան: Երևի նրա բարեկամներն իրեն էին սպասում, կամ նա ցանկանում էր տեսնել մայրաքաղաքը: Հնարավոր է նաև, որ ճանճը դիտավորյալ չէր մտել մեքենայի մեջ, ևրևի մայրաքաղաք հասնելուն պես մոլորվեց չիմանալով, թե ուր է ընկեր: Բոլոր ճանճելը անծանոթ, ոչ մեկի չի ճանաչում և այլն: Միայն մի հարձի պատասխան երկար մտածելուց հետո հասկացա: Ճանճը կարողանում էր մեքենայում թռչել որովհետև ինչքան էլ օդ էր խաղում մեկ է, այն այդքան ուժեղ չէր, որ կարողանար ճանճին քշել: Մի քանի, որ առաջ էլ այդ ճանճին տեսա և մտածեցի, որ կարող է այդ ճանճի թոռներից կամ ծոռներից մեկն է:

Աշնան տրտմություն

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևոտ
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ...
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ...

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
Մահացողի տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի, սև կամար...
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...
Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...


Վահան Տերյան Աշնան մեղեդի

Աշուն է, անձրևՍտվերներն անձև
Դողում են դանդաղՊաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին

Անձրև է, աշունԻնչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն