Դանիել Վարուժյան Հասուն արտը

Հասուն արտ
Արտս ոսկո՜ւն է...
Նման բոցերու,
Ցորենն է բռնկել
Առանց այրելու։
Արտս ոսկո՜ւն է...
Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտների տակ։
Արտս ոսկո՜ւն է...
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև են հագել։
Արտս ոսկո՜ւն է...
Բոռ, մեղու, պիծակ
Քիստեր միջից
Կանցնեն զերթ փայլակ։
Արտս ոսկո՜ւն է...
Մերթ ելնում հովից,
Մի դեղձանիկ թի՛ռ
Ոսկեծուփ ծովից։
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասուն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ։ ​

Հարցեր և առաջադրանքներ
  • ​Բացատրիր անծանոթ բառերը:
Խորխոլ-ի, գ. Չորությունից հողի մակերեսային շերտին գոյացած ճեղքվածք:
Քառաշար-ած. I. Չորս չարք կազմող, չորս շարքով դասավորված: 2. (գտնտ.): Որի վրա չորս շարք հատիկներ կան: Ք. Տասկ:
Սաթ-1) սաթ, [գոյական] 
1. Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ:
2. Այդ խեժից պատրաստված իր՝ առարկա:
3. Մասնավորապես՝ այդ խեժից սարքած համրիչի հատ:
4. [ածական] (փոխաբերական) Սաթի գույն ունեցող, սև:
5. Շատ փայլուն:
Բոռ-ի, գ. 7 Վայրի մեղու: 2. Ընտանի մեղուների արուն: 3. փխբ. Ձրիակեր:
Պիծակ-ի, գ. Խայթող թաղանթաթևավոր միջատ:
Քիստ-1) ի, գ. 2. Հացազգի բույսերի հասկերի ամեն մի Հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ: 2. Կենդանու երկար ու կոշտ մազ, ստև, 3. (գվռ.): ճկան (նաև օձի) փուշ: 
2) ի, գ. (գվռ.): Ջուլհակի ոստայնի սանրը, որի թելերի միջով անցնում են առէջքի բոլոր թելերը:
Զերթ-նման, պես, որպես, իբրև
Ոսկեծուփ-ած. 1. Ոսկեգույն ցոլքով ծվւացող, ոսկեգույն երան գներով ծփաէյհղ: 2. փխբ. Ո սկե դո ւյն, ոսկե թել, ոսկեհյուս
դեղձանիկի-Սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն:

  • Ինչպես ես պատկերացնում յուրաքանչյուր քառատողի նկարը:






  • Փոխաբերությունները բացատրիր.
  1. ​Արտս ոսկուն է,
  2. Երկինքն է կրակ,
  3. Քառաշար հասկեր քառաշար սաթով արև են հագեր:
  • Դուրս գրիր գույն արտահայտող բառերն ու բառակապակցությունները: Որն է բանաստեղծության մեջ իշխող գույնը. ինչով է դա պայմանավորված:
Բանաստեղծության գերակշռող գույնը ոսկեգույնն էր, որովհետ ինչպես բանաստեղծության վերնագիրն է ասուն հասուն արտ: Արտը երբ հասուն է վառ ոսկեգույն է լինում և նրա համար, որ եղանակը շատ տաք է և արևը դեղնելու փողարեն ոսկեգույնին է տալիս: Ահա սա է ոսկեգույն լինելու պատճառը:
  • Որ քառատողի մեջ է տեսանելի շարժումը: Որ բառն է օգնել շարժում ստեղծելուն:​​
  • Ինչ է տալիս բանաստեղծությանը տողի կրկնությունը--Արտս ոսկուն է...
  • Բանաստեղծությունն ինչ տրամադրություն է արտահայտում:

Easter facts

6.76% of people eat the ears on chocolate bunnies first. Մարդկանց 76 տոկոսը առաջին շոկոլադե նապաստակների ականջներն էին ուտում:
7.Americans consume over 16 million jellybeans on Easter, enough to circle the globe three times over.- Ամերիկացիները վատնում են ավելի քան 16 մլն դոնդող լոբի Զատկին, այն երեք անգամ ավելի բավարար է աշխարհի շրջանակում:
8.Half of the states in the United States have banned the practice of dyeing chicks for Easter. However, Florida recently overturned the 45-year-old law of preventing the dyeing of animals, which will come into effect July 1st.- Միացյալ Նահանգներում պետության կեսի պրակտիկան արգելել է Զատկի համար ճուտիկներին ներկելը:  Սակայն, Florida վերջերս տապալել է 45 - ամյա օրենքը կանխելու կենդանիների ներկումը, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1 - ին.
9.When coloring Easter eggs, it is recommended to use food grade dyes, commercial egg dyes, fruit-drink powders or liquid food coloring.- Երբ գունավորում եք Զատկի ձվերը, խորհուրդ է տրվում օգտագործել ուտելիք դասարանի ներկայութամբ, առեւտրային ձվի ներկանյութերով, մրգային ըմպելիքի փոշի կամ հեղուկ սննդամթերքի երանգավորումը:
10.To help Americans in need, egg farmers across the country are donating more than 11 million eggs to food banks across the nation.- Ամերիկացիների կարիքները օգնելու համար, ձու արտադրողնները ամբողջ երկրում նվիրաբերեցին ավելի քան 11 մլն ձու սննդի բանկերի ողջ ժողովրդին.
11.The White House hosts an Easter Egg Roll on the front lawn each year. This tradition was started by President Rutherford B. Hayes in 1878.- Սպիտակ տունը հյուրընկալում է Easter Eggs Roll առջեւի Մարգագետիններն ամեն տարի. Այս ավանդույթը սկսվել է նախագահ RUTHERFORD B Hayes-ից 1878թ.

Համո Սահյանի բանաստեղծություններից

Ես կուզեի
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հցի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:

Տար ինձ, ժամանակ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել
Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ:
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերտ:
Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ:
Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ:
Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս:
Տվել եմ, չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ:
Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Ու մնաց մնալդ:
Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չների տարիքս:
Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ:

ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:
Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:
Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»..


ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ի
Ես չիմացա թե ի՞նչու,
Դու չիմացար թե ի՞նչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն—առանց մեզ։
Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա թե ի՞նչպես,
Դու չիմացար թե ի՞նչու։
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու։
Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ի՞նչու։
Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու։
Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա — ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար թե ի՞նչու,
Ես չիմացա թե ի՞նչպես։
Ու բախվեցինք մեկ–մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք թե ի՞նչու,
Եվ չիմացանք թե ի՞նչպես։


ՉՀԻՇԵԻ ՔԵԶ
Հեռանայի, հեռանայի,
Մոռանալով մոռանայի,
Չհիշեի քեզ:
Ծովն ընկնեի խելքիս ձեռից,
Ակունքներից և ափերից
Փախած գետի պես:
Եվ ջրերում դառն ու անհուն
Կորցնեի տոհմ ու անուն,
Ու կորչեի ես…
Թեկուզ բախտից գոհանայի,
Բայց ինձ ծովից գողանայի,
Նորից տայի քեզ:

Ինձ ասում են ՝ թե խելոք մնա
Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա…
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:

Փնտրում ես դու
Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

ԵՍ ԱՅՆ ԵՄ ԵՂԵԼ
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարում նեղություն չզգաս:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, տարել, ներել, համբերել…
Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ,
Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին.
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

 

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ: