Մանկական հեքիաթ

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:

Չարենցի նամակը Թումանյանին

«Ամենասիրելի Հովհ. Թումանյան
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:
Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:
Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:
Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:
Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:
Ձեր` Եղիշե Չարենց
Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:

Աղբյուրը՝ http://movsisyannune.com/2014/02/19/%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6/#more-11550

Եղիշե Չարենցի ծննդյան օրը



Մորս հմարա գազել...

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, – երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, – օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Cooking cake

Mother: I want to cook a chocolate cake for supper. Angel, could you have a look and see if there are any chocolate and flour in the fridge?
Angel: Yes mom, were got some but not many and there are no chocolate and flour.
Mother: That’s a pity, Is there any sugar, dear?
Angel: Yes lots.

Mother: Can you go to the shops and buy chocolate, flour, fruits and cream? I can’t make cake without them.
Angel: Yes, Mum. I will go. Where is the money?
Mother: Here it is, dear.
5 minutes after
Angel: Here it is, I'm back.
Mother: T
hanks.

Սովորականն ամենաանսովորն է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:
-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…
Լեոնիդ Ենգիբարյան
Հարցեր և առաջադրանքներ՝
1. Պատմիր:
2. Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:
Գետակը շատ գլուխգովան և ինքնահավան էր: Նա ընընդհատ իրեն էր գովում ու րենք ամենալավն էր համարում, որովհետև, երբ նա անտառների, դաշտերի միջով անցնելիս էր լինում անընդհատ ասում էր, որ նա ամենաանկրկնելին էր և, երբ նա հասավ ծովը նորից սկսեց կրկնել<Ես ամենաանկրկնելին եմ>:
3. Բնութագրիր Մեծ գետին:
Մեծ գետը շատ բարի էր հոգատար: Նա հոգ էր տանում մարդկանց և կենդանիների մասին:
4. Ով է արժանանում պարգևների և պատիվների:
Պարգեվների և պատիվների միայն Մեծ գետն է արժանանաում:
5. Վերնագիրը բացատրիր:
Իմ կարծիքով վերնագիրը Սովորականն ամենաանսովորն է, որովհետև հեքիաթնում էլ է այդպես ասվում, որ եթե սովորական գետերի նման քեզ պահես շատ անսովոր կլինես և միայն ամենաանսովոր ասելով չէ, որ կարժանանաս այդպիսի անունի:

Լոինդ Ենգիբարյան Հեքիաթասացը Ժամանակակից հեքիաթներ

‎«Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես մենակ եմ». Լեոնիդ Ենգիբարյան
Հեքիաթասացը
Ամբողջ գիշեր հսկայական տանը մի պատուհան էր լուսավորվում։ Պատուհանի ետևում մի հեքիաթասաց էր ապրում (ոմանք նրան պոետ էին անվանում)։ Նա հեքիաթներ էր գրում ու նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթների մարդկանց դժվար է ապրելը...
Նրա սեղանին շատ գունավոր մատիտներ կային: Վախենալու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթներ գրելու համար օգտագործում  էր կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներ: Բայց մի անգամ…չար ու հիմար մեկը գողացավ բոլոր մատիտները: Նա հեքիաթասացին թողեց միայն սև ու սպիտակ մատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտը գրել»:
Տխրամած նկարիչը երկար կանգնեց դատարկված սեղանի մոտ, հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսն ու դուրս եկավ տնից:
Նա գնում էր` չիմանալով ուր: Դանդաղ քայլում էր իր քաղաքում` անձրևի տակ: Երբ հոգնեց, կանգ առավ` այտի վրա զգալով կեչու թաց տերևի հպումը: Ու հանկարծ նկատեց, որ տերևը մուգ կանաչ գույնի է, հետո նա տեսավ, որ ասֆալտը արծաթամոխրագույն է, հորիզոնը բաց լաջվարդ է, իսկ տանիքները մաքուր են` կղմինդրե կարմիր:
Նա ժպտաց, հավաքեց բոլոր այս գույներն ու վերադարձավ տուն:
Նա կրկին գրում է: Նա կրկին երջանիկ է:

Այս հեքիաթից ես հասկացա, որ ստեղծագործող մարդն ամեն ինչի մեջ կարող է գույներ գտնել: Նրան պետք չեն մատիտներն ու այլ գունավոր նյութեր: Նա իր շուրջը նայելով տեսնում է տարբեր տեսարաններ, այդ յուրաքանչյուր տեսարանն ունի իր գույնը: Ստեղծագործող մարդը պետք է լինի լավատես և ունենա երևակայական միտք: Իսկական ուրախությունը գույների մեջ է:

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:
Հարցեր 
1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:
Իմ կարծիքով բանաստեղծությունը նկարագրում է Մայրապուտը:
2.  Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):
Այս բանաստեղծության քամուն ես շատ եմ սիրում: Այն շատ հանգիստ է: Որքան էլ նա այս ու այն կողմ է գնում դու չէս մրսում: Այս քամուց ես հաճույք եմ ստանում:
3. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:
Բարի, գեղեցիկ, քնքուշ: Ես ընտրել եմ այս բառերը, որվհետև բանաստեղծության աշխարհը հենց այսպիսին է` գեղեցիկ, բարի և քնքուշ:
Չար, բարի, ատելությամբ լի, գեղեցիկ, տգեղ, քնքուշ, կոպիտ:
4. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտի՝ր տրամադրություն ստեղծող բառերը):

Բնաստեղծությունն արտահայտում է քնքուշ, հանգիստ և բարի տրամադրություն: Պատճառաբանելու համար ես ամբողջ բանաստեղծությունը, որովհետև ընդհամենը 2 կամ 3 տող չէ, որ այդպիսին են:

Ինչքան աշխարհը սիրես...

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի -
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի... 


*1921*