Սիրո տոն` Սուրբ Վալենտին

Սիրո տոն` Սուրբ Վալենտին
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։
   Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է…
III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական,  ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս  II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ։  Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։
  Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո,
իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին,

Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ։
  Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում։
  Ճիշտ է՞ Հայաստանում սիրահարների հովանավորը Սուրբ Սարգիսն է, և այդ տոնը որևէ կապ չունի Սուրբ Վալենտինի օրվա հետ, բայց չի խանգարի մեկ այլ սիրո տոնի պատմությունն իմանալը։
  Իսկ գիտե՞ք, որ…
  • Գոյություն ունի մի սովորույթ, ըստ որի և՛ աղջիկները, և՛ տղաները տարբեր անուններ են գրում մանր թղթերի վրա, լցնում սափորի մեջ, խառնում դրանք, իսկ հետո յուրաքանչյուրը քաշում է մի թղթիկ ու կարդալով իմանում իր ապագա սիրեցյալի անունը։ (Փաստորեն վիճակ հանելու այդ սովորույթը գոյություն է ունեցել ոչ միայն Հայաստանում)։
  • Իտալացիներն իրենց պարտքն են համարում Վալենտինի օրվա կապակցությամբ քաղցրավենիք նվիրել իրենց սիրած էակին։ Այդ օրը նրանք հենց այդպես էլ անվանում են` քաղցր։
  • Ֆինլանդիայում և Էստոնիայում այդ օրն անվանում են ընկերության օր։ Բացի սիրահարներից այդ օրը տոնում են նաև սովորական ընկերները և անկախ սեռից` միմյանց բացիկներ ու նվերներ են տալիս։
  • Ճապոնիայում անցկացնում են ամենաբարձր սիրո խոստովանության մրցույթ։ Մասնակիցները ինչքան հնարավոր է բարձր սիրո խոսքեր են գոռում` ուղղված իրենց սիրած էակին։ Հաղթողը մրցանակ է ստանում։
  •  ԱՄՆ-ում այդ օրը վաճառվում է ավելի քան 108 միլիոն վարդ (գերակշռողը կարմիր վարդերն են), իսկ քաղցրեղենի համար ծախսում են 692 միլիոն դոլար։
  • Շատ հաճախ այդ օրը նվիրվող բացիկները անանուն են լինում և, արպեսզի չհաջողվի հասցեատիրոջը գտնել, գրում են ձախ ձեռքով և ոչ մի տվյալ չեն թողնում, ինչը հաճելի խորհրդավորություն է տալիս: Սակայն, չնայած այդ փաստին, մասնավոր խուզարկուները անհամար պատվերներ են ստանում` գտնելու հասցեատիրոջը։
  Անկախ ամեն տեսակ սիրո տոնի գոյությունից` մի մոռացեք, որ սերը կարելի է և պետք է արտահայտել ամեն օր։ Դրանից միայն երջանկություն եք պարգևում և ինքներդ եք երջանկանում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Բոլնիսյան տպավորություններ