Քայլերթ Սուրբ Սարգսի տոնին

Երեկ` Փետրվարի 15-ին, Կրթահամալիրի սովորողների և ուսուցչուհիների մի խմբով ուղևորվեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցին: Բացի մեզնից եկեղեցու բակում հավաքվել էին ուրիշ երիտասարդներ և երեխաներ, որպեսզի տեսնեին ձիավորին և մասնակցեին Սիրահարների այգում տեղի ունեցող մեծ միջոցառմանը: Տեր հայրը մեզ փոքրիկ դրոշակներ բաժանեց` Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Վահան Տերյան արտասանելով սպասեցինք ձիավորին և զինվորներին, որպեսզի նրանց ետևից քայլելով հասնեինք Սիրահարների այգի: Այնտեղ հանդես էին գալու Ռեինկառնացիա խմբի անդամները: Ճանապարհին մենք կորցրեցին միմյանց. մնացել էինք` ես, տիկին Հարությունյանը, Գայանե Գամլետովնան, Եվան և իր քույրիկը: Երկար քայլելուց հետո գտանք Նանորի հեռախոսահամարը, զանգեցինք և իմացանք, որ նրանք մեզնից ընդհամենը 3-4 մետր առաջ էին գտնվում: Այնքան էինք ուրախացել, որ իրար գտել էինք, բայց մենք ունեինք ուրիշ խնդիր, մեր Սերգեյը կորել էր դեռ եկեղեցու բակից: Այս ու այն կողմ վազելով ամեն մեկս մեր հերթին նրան էինք փնտրում: Այդպես հասանք Սիրահարների այգի: Նստեցինք խոտերին, հանգստացանք և Նանորին, Անուշին ու Գոհարիկին ուղարկեցինք Սերգեի ետևից: Այդ ընթացքում մենք մյուս ուսոցչուհիներին պատմում էինք Սերգեյի հերոսությունների մասին:

5 րոպե հետո հրաշք կատարվեց: Աղջիկները գտել էին մեր Սասնա Ծուռին (Սերգեյին): Չեք պատկերացնի, թե ինչ հուզիչ և սիրահարված դեմքերով էինք մենք նայում, երբ տեսանք Սերգեյին: Ուրախությունից ծափահարում էինք և կանչում...
-Ուուուուուուուռռռռռռաաաաա, Սերգեյն էկավ, էկավ:
Եվ ամենազարմանալին այն էր, որ նա փողոցի մեջտեղում կանգնած սպասում էր:
Բոլորս քաղցած էինք և, երբ իմացանք, որ նորից կորել են Էդվինն ու Սամվելը, ուժասպառ եղած վազեցինք դեպի վերև նրանց փնտրելու: Շատ հեշտությամբ գտանք, բայց խոտերի մեջ` քնած: Վերկացրեցինք և տարանք տիկին Հարությունյանի մոտ: Այն խոտերում, որտեղ տղաներն էին պառկած մի սրճարան կար: Բոլորս վազեցինք այնտեղ և համբուրգերներ ու հյութեր գնելով վերադարձանք ուսուցչուհիների մոտ: 10 րոպեից սկսվեց համերգը: Ճիշտ է իմ սիրած երգերն էին, բայց արդեն մեր վերադառնալու ժամանակնվ էր: Բոլորս ուրախ խաղեր խաղալով և ծիծաղելով վերադարձանք դպրոց, դպրոցից էլ տուն:

Комментариев нет:

Отправить комментарий