Ատամների խնամք


Մինչև երկու տարեկանը երեխան ունենում է 20 հատ ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ: 6-7 տարեկանից դրանք սկսում են թուլանալ, շարժվել և թափվել ու փողարինվում են հիմնական, մշտական ատամներով (մարդը ունի 32 ատամ): 

Ատամները պատված են շատ ամուր նյութով` էմալով: Շաքարը և սննդի մնացորդները աստիճանաբար քայքայում են էմալը և առջանում է կարիես: Հիվանդ ատամները ցավում են, շարժվում ու թափվում:

Այսպիսով շատ կարևոր է մաքուր և առողջ պահել ատամները դրա համար ատամները պետք է կանոնավոր կերպով լվանալ: Առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ: Օգտագործում էնք  ատամի մածուկ և խոզանակ: Խոզանակ ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել խոզանակի ճափսերին, մազիկների կոշտությանը, (որ լինի միջիտ կոշտության, քանի որ փափուկը չի մաքրում ատամները, իսկ կոշտը քերում է) ունենա կափարիչ: Խոզանակը եպտք է փոխել յուրաքանչյուր 2 ամիսը մեկ:

Հ.Թումանյան Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Այս բատաստեղծության մեջ գրողը խոսում է իր հոգու բարության, երջանկության և շնորհքի մասին: Քանի որ Աստված է իրեն այդ ամենը տվել, դրա համար էլ նա իր բարձունքից ուրիշներին էր այդ ամենը բաժանում.ուզում էր, որ նրանք էլ բարի դառնան, ազնիվ և իրենց հոգով հարուստ լինեն: Ինչքան էլ ուրիշներին բարություն էր բաժանում, մեկ է, բարությունը չի պակասում, մարում, սերն էլ չի հատնում 

Սիրո տոն` Սուրբ Վալենտին

Սիրո տոն` Սուրբ Վալենտին
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։
   Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է…
III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական,  ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս  II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ։  Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։
  Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո,
իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին,

Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ։
  Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում։
  Ճիշտ է՞ Հայաստանում սիրահարների հովանավորը Սուրբ Սարգիսն է, և այդ տոնը որևէ կապ չունի Սուրբ Վալենտինի օրվա հետ, բայց չի խանգարի մեկ այլ սիրո տոնի պատմությունն իմանալը։
  Իսկ գիտե՞ք, որ…
  • Գոյություն ունի մի սովորույթ, ըստ որի և՛ աղջիկները, և՛ տղաները տարբեր անուններ են գրում մանր թղթերի վրա, լցնում սափորի մեջ, խառնում դրանք, իսկ հետո յուրաքանչյուրը քաշում է մի թղթիկ ու կարդալով իմանում իր ապագա սիրեցյալի անունը։ (Փաստորեն վիճակ հանելու այդ սովորույթը գոյություն է ունեցել ոչ միայն Հայաստանում)։
  • Իտալացիներն իրենց պարտքն են համարում Վալենտինի օրվա կապակցությամբ քաղցրավենիք նվիրել իրենց սիրած էակին։ Այդ օրը նրանք հենց այդպես էլ անվանում են` քաղցր։
  • Ֆինլանդիայում և Էստոնիայում այդ օրն անվանում են ընկերության օր։ Բացի սիրահարներից այդ օրը տոնում են նաև սովորական ընկերները և անկախ սեռից` միմյանց բացիկներ ու նվերներ են տալիս։
  • Ճապոնիայում անցկացնում են ամենաբարձր սիրո խոստովանության մրցույթ։ Մասնակիցները ինչքան հնարավոր է բարձր սիրո խոսքեր են գոռում` ուղղված իրենց սիրած էակին։ Հաղթողը մրցանակ է ստանում։
  •  ԱՄՆ-ում այդ օրը վաճառվում է ավելի քան 108 միլիոն վարդ (գերակշռողը կարմիր վարդերն են), իսկ քաղցրեղենի համար ծախսում են 692 միլիոն դոլար։
  • Շատ հաճախ այդ օրը նվիրվող բացիկները անանուն են լինում և, արպեսզի չհաջողվի հասցեատիրոջը գտնել, գրում են ձախ ձեռքով և ոչ մի տվյալ չեն թողնում, ինչը հաճելի խորհրդավորություն է տալիս: Սակայն, չնայած այդ փաստին, մասնավոր խուզարկուները անհամար պատվերներ են ստանում` գտնելու հասցեատիրոջը։
  Անկախ ամեն տեսակ սիրո տոնի գոյությունից` մի մոռացեք, որ սերը կարելի է և պետք է արտահայտել ամեն օր։ Դրանից միայն երջանկություն եք պարգևում և ինքներդ եք երջանկանում։

Քայլերթ Սուրբ Սարգսի տոնին

Երեկ` Փետրվարի 15-ին, Կրթահամալիրի սովորողների և ուսուցչուհիների մի խմբով ուղևորվեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցին: Բացի մեզնից եկեղեցու բակում հավաքվել էին ուրիշ երիտասարդներ և երեխաներ, որպեսզի տեսնեին ձիավորին և մասնակցեին Սիրահարների այգում տեղի ունեցող մեծ միջոցառմանը: Տեր հայրը մեզ փոքրիկ դրոշակներ բաժանեց` Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Վահան Տերյան արտասանելով սպասեցինք ձիավորին և զինվորներին, որպեսզի նրանց ետևից քայլելով հասնեինք Սիրահարների այգի: Այնտեղ հանդես էին գալու Ռեինկառնացիա խմբի անդամները: Ճանապարհին մենք կորցրեցին միմյանց. մնացել էինք` ես, տիկին Հարությունյանը, Գայանե Գամլետովնան, Եվան և իր քույրիկը: Երկար քայլելուց հետո գտանք Նանորի հեռախոսահամարը, զանգեցինք և իմացանք, որ նրանք մեզնից ընդհամենը 3-4 մետր առաջ էին գտնվում: Այնքան էինք ուրախացել, որ իրար գտել էինք, բայց մենք ունեինք ուրիշ խնդիր, մեր Սերգեյը կորել էր դեռ եկեղեցու բակից: Այս ու այն կողմ վազելով ամեն մեկս մեր հերթին նրան էինք փնտրում: Այդպես հասանք Սիրահարների այգի: Նստեցինք խոտերին, հանգստացանք և Նանորին, Անուշին ու Գոհարիկին ուղարկեցինք Սերգեի ետևից: Այդ ընթացքում մենք մյուս ուսոցչուհիներին պատմում էինք Սերգեյի հերոսությունների մասին:

5 րոպե հետո հրաշք կատարվեց: Աղջիկները գտել էին մեր Սասնա Ծուռին (Սերգեյին): Չեք պատկերացնի, թե ինչ հուզիչ և սիրահարված դեմքերով էինք մենք նայում, երբ տեսանք Սերգեյին: Ուրախությունից ծափահարում էինք և կանչում...
-Ուուուուուուուռռռռռռաաաաա, Սերգեյն էկավ, էկավ:
Եվ ամենազարմանալին այն էր, որ նա փողոցի մեջտեղում կանգնած սպասում էր:
Բոլորս քաղցած էինք և, երբ իմացանք, որ նորից կորել են Էդվինն ու Սամվելը, ուժասպառ եղած վազեցինք դեպի վերև նրանց փնտրելու: Շատ հեշտությամբ գտանք, բայց խոտերի մեջ` քնած: Վերկացրեցինք և տարանք տիկին Հարությունյանի մոտ: Այն խոտերում, որտեղ տղաներն էին պառկած մի սրճարան կար: Բոլորս վազեցինք այնտեղ և համբուրգերներ ու հյութեր գնելով վերադարձանք ուսուցչուհիների մոտ: 10 րոպեից սկսվեց համերգը: Ճիշտ է իմ սիրած երգերն էին, բայց արդեն մեր վերադառնալու ժամանակնվ էր: Բոլորս ուրախ խաղեր խաղալով և ծիծաղելով վերադարձանք դպրոց, դպրոցից էլ տուն:

Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

trndez1

trndez2
Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ:
Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը, երազների մեկնիչն էր և պաշտպանը դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տեառնրնդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը նրան տաճար տանելու փաստի հետ: Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո արգելվում է Լույս զվարթ շարականը: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը: Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:
tnndez3
Տեառնընդառաջի առաջին ծեսը կրակ վառելն է
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով`իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին,  որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Տեառնընդառաջի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն:
trndez5
Տեառնընդառաջի ծուխը
Տերընդեզ` դարմանը կես,
Առ հաց ու կես , ելիր գեղես,
Տերընդեզ` մխի դին տես,
Մէ փութ ցանես` հազար քաղես:
Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ:, մի կիսայրած փայտ դեզից տանում էին տները և պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը Զատիկին շատ ձու ածեն կամ շուտ թուխս նստեն:Մի կտորն էլ դնում էին ամբարի մեջ, որպեսզի հացը առատ լինի:
 Տեառնընդառաջի խարույկի մոխիրը
Մեծ կարևորություն ուներ նաև տեառնընդառաջի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի էին տանում, որպեսզի քահանան օրհնի: Վերադարձին մայրը երեխայի աչքը համբուրում էր և նվեր էր տալիս. նրան հետևում էին ազգականները:
Տեառնընդառաջի խոհանոց
trndez4
Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ`(դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:
Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ,աղանձ: Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ:
Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:
Աղբյուր` http://movsisyannune.com/