Դիջիպատում 2014

Դիջիպատում 2014

Ես Արզումանյան Անգելինան եմ, Նոր դպրոցի 5-2 դասարանից: Սա էլ իմ էլ.հասցեն է՝ angelina-arz@mskh.am: Առաջին կիսամյակում իմ ուսուցչուհիները փոխվեցին: Այս տարի ես շատ ձեռքբերումների հասա: Մաթեմատիկայի ուսուցչուհու հետ բացեցի իմ սեփական բլոգը: Ռադիոյում դեռ ես չէի ձայնագրվել և առաջին դասերին տիկին Հարությունյանի հետ որոշեցինք, որ Նոր ռադիոն պետք է վերադառնա: Մինչև հիմա էլ մենք ձայնագրվում ենք ու հրապարակում մեր դպրոցի ենթակայքում: 5-րդ դասարանում ես աշխատելու էի նաև 6-րդ դասարանցիների հետ և այս տարի ունեցա ավելի շատ ընկերներ քան անցած տարի: Այս տարին ինձ համար շատ անսովոր էր ու հետաքրքիր: Առաջին անգամ ես եռօրյա ճամփորդության գնացի Լոռվա մարզ, Ահնիձոր և շատ լավ տրամադրությամբ վերադարձա: Մասնակցել եմ տարբեր նախագծերի, առցանց քննարկումների, հարցազրույցների և կլոր սեղանների: Հա՜ մոռացա այս տարի ՀՀ Վարչապետը եկել էր մեր դպրոց: Մեր դասարանից ես և Սմբատն այնտեղ էինք և հանդիպեցինք նրա հետ: Խոսեցինք, պատմեցինք մեր դպրոցի մասին:
Սրանք էլ իմ նյութերն են: Այս նյութերի հետ տեղադրված են իմ նախագծային աշխատանքները(2,3,4,5,6,7,8,9,10,11,12):
Մաթեմատիկա՝
Մաթեմատիկայի դասարանական և տնային աշխատանքները մենք կատարում ենք միայն բլոգներով: Մեր ուսոցչուհին ընկ. Սյուզին է: Նա դասարանական աշխատանքներն ու նոր թեման տեղադրում է իր բլոգում, դասարանում մենք այդ առաջադրանքները կատարում ենք: Վերջում ընկ. Սյուզին իր բլոգում ավելացնում է տնային առաջադրանքները:
Երաժշտություն
Ես բոլոր դասերն էլ շատ եմ սիրում, բայց ինձ համար շատ կարևոր է երգը, որովհետև ցանկանում եմ դառնալ երգչուհի: Մեր ուսուցչուհին ընկ. Տաթևն է: Մենք այս տարի նրա հետ աշխատելուց հասցրել ենք պատրաստել կարաոկեներ և պարեր: Այս տարի ես սկսեցի հաճախել Սեբաստացիներ մանկական երգչախումբը: 2 ամսվա ընթացքում հասցրեցի սովորել երգչախմբային համարյա բոլոր երգերը, և իմ ուսուցչուհին միշտ ինձնից գոհ է:
Սա էլ իմ սիրելի ուսուցչուհու բլոգն է: Այնտեղ մեր բոլոր աշխատանքներն են:
Բնագիտություն՝
Այս տարի Բնագիտության դասերին ես շատ ու շատ բաներ իմացա՝ ջրերի, լեռների-հարթավայրերի մասին(2,3,4,5,6,7,8) և այլն:
Անգլերեն՝
Այս տարի անգլերենի դասերին մենք սկսեցինք մեծ տեքստեր թարգմանել, անգլերեն կարաոկեներ պատրաստել և այլն:
Ռուսերեն՝
Այս տարի ես շատ ուրախացա, երբ իմացա, որ մեր ռուսերենի ուսուցչուհին նույնն է մնալու՝ Աննա Կառլենովնան: Մենք նրա հետ հետաքրքիր պատմվածքներ ենք կարդում, պատմում և առակներից կարևոր բաներ ենք սովորում: Ամեն եղանակը սկսվելուն պես մենք այդ եղանակին համեմատ Power Point ծրագրով պրեզենտացիաներ ենք պատրաստում և հրապարակում մեր ենթակայքում, Ամանորին այսպիսի նյութեր էնք պատրաստում՝ Как я встретила Новый год и Рождество, Зима.
Սրանք էլ իմ մյուս նյութերն են:
Ընտրությամբ գործունեություն՝
Այս տարի ես Ընտրությամբ գործունեության դասերին ես ընտրել էի Թատրոնի խումբը: Մենք բեմադրում էինք տարբեր էտյուդներ: Մեզ նկարահանում էր TV
mskh-ը, ձայնագրում էր Մայր դպրոցի ձայնագրման ստուդիան: Այս կիսամյակ մենք երկար աշխատելուց հետո թողարկեցինք երկու էտյուդ՝ առաջինը Սոնա Art, երկրորդը Ռադիո թատրոն-Մկների ժողովը: