Ինչպես նշել Ամանորն այս տարի

Ինչպես դիմավորել 2015թ. կանաչ փայտե այծի տարի, որպեսզի այն բերի երջանկություն ևհաջողություն: Որպեսզի ամանօրյան տոներն անցնեն ուրախ և հիշողության մեջ մնան միայն հաճելի տպավորությունները,հարկավոր է տոնին պատրաստվել նախօրոք:Գլխավորը բավարար ուշադրություն հատկացնել տարվա խորհրդանշանին:Չէ՞ որ,եթե նա գոհ մնա ձեզ երջանկություն և հաջողություն կբերի թ-ին:Ըստ արևելյան օրացույցի 2015ը համարվում է Փայտե Այծի կամ Կապույտ Ոչխարի տարի:Ուրեմն ինչպե՞ս դիմավորել տարին,որպեսզի գոհացնենք Այծին:
Ո՞րտեղ դիմավորել Այծի տարին
Առաջին հարցն է երևի ,որ տանջում է բոլորին:Չէ՞ որ հենց տեղի ընտրությունից է կախված տոնի մնացած առանձնահատկությունները:Այստեղ պետք է մի փոքր հիասթափեցնենք նրանց,ովքեր հստակ պատասխանի են սպասում,այդպիսի չկա:Եվ դա կապված է հենց տարվա տիրուհու հետ:Մի կողմից Այծը տնային հանգիստ կենդանի է,որը շատ զգույշ է և չի սիրում կտրուկ փոփոխություններ:Այնպես որ բնական կլինի Նոր տարին դիվավորել տանը հարազատների և մտերիմների ընկերակցությամբ:
Ո՞րտեղ անցկացնել Նոր տարին
Մյուս կողմից էլ Այծը սիրում է զբոսանքներ:Այնպես,որ կարելի է համարձակորեն հյուր գնալ,կամ գիշերային ակումբ,կամ նույնիս հանգստավայր կամ գյուղ գնալ՝Այծը դժգոհ չի լինի:Բայց հիշեք,պետք է տոնել խաղաղ և միայն ցամաքի վրա՝այծը տանել չի կարողանում օդն ու ջուրը:Եվ մի բան էլ,աշխատեք խուսափել շատ աղմկոտ և էքստրեմալ վայրերից՝իր բնույթից ելնելով Այծը չի սիրում վտանգն ու ռիսկը,այնպես որ չարժե նրան վախեցնել,որպեսզի հաջողությունը չփախչի:
2015 Նոր տարվան նախապատրաստումը
Նախապատրաստում ենք տունը տոնին:Նոր տարվան նախապատրաստումը սկսում ենք տան զարդարումով:Հիմնական գույներն են կապույտը և կանաչը,բայց չարժե շատ տարվել դրանով:Չափազանց շատ այդ գույները նույնպես լավ չեն:Դրանց լիությունը կարող է առաջ բերել դիսկոմֆորտ,իսկ Այծը սիրում է հարմարավետություն:Ուրեմն լավ կլինի հիմնական գույներին ավելացնել նուրբ բեժի և այլ մեղմ երանգներ:
Իսկ հետո արդեն ամեն ինչ կախված է ցանկությունից և հնարավորությունից:Կարելի է ամբողջությամբ փոխել սենյակի ինտերյերը,բայց կարելի է բավարարվել միայն կապույտ գույնի ինչ-որ տարրերի ավելացումով:Դա կարող են լինել դեկորատիվ անձեռոցիկներ,սկահակներ,բարձեր,վառ կապույտ փուչիկներ և այլն:Ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից:
Այս տարվա պարտադիր տարր է հանդիսանում զանգակը,որպեսզի հասկանաք ինչու ,բավական է հիշեք ցանկացած մանակական հեքիաթ,որտեղ պատկերված է այծիկ:զանգակը կախում են կամ դռնից,կամ տոնածառին:Նաև տնդունելի են տարբեր փայտե զարդարանքներ՝այծիկների կերպարներ,արձանիկներ:
Ինչպես միշտ ակտուալ են փաթիլներն ու փայլերը:Գերադասությունը պետք է տալ կապույտ,երկնագույն և կանաչ զարդարանքներին,որոնք անձնավորում են երկինք ու խոտերը:Խոտը սիրում են ինչպես այծերն ,այնպես էլ ոչխարը,բայց քանի որ ձմռանը դժվար է այն գտնել,պետք է բավարարվել արհեստականով:Կարելի է սենյակը զարդարել նաև սենյակային բույսերով,դա անպայման դուր կգա տարվա տիրուհուն:
Ի՞նչ հագնել 2015թ-ի Նոր տարուն
Հաջորդ հարցն է <<Ի՞նչ հագնել>>:Խիստ պահանջներ այտեղ չկան:Ինչ հագուստ էլ ,որ ընտրեք՝լինի դա երեկոյան զգեստ,թե սովորական տնային հագուստ,կարևորը ,որ դուք նրա մեջ ձեզ հանգիստ և հարմար զգաք:Գունային առումով նույնպես բազմազան է ,ճիշտ է, առաջին հերթին կանաչ և կապույտ երանգներն են,բայց կարելի է նաև նրա իսկական գույները՝սպիտակը և սևը: Այս Նոր տարուն մոռացեք մորթիների և ցանցերի մասին,եթե րեք ցանկանում զայրացնել տարվա տիրուհուն:Եվ հագուստների հիմնական նյութը պետք է լինի բնական:
2015թ-ին սեղան ենք պատրաստում
Յուրաքանչյուր տանտիրուհու համար հարց է .<<Ի՞նչ դնել սեղանին>>:Ճաշատեսակների առումով այս տարի սահմանափակումներ չկան,բայց ահա կանաչեղենի բազմազանությունը պարտադիր է ,ինչպես նաև աղցանները բանջարեղեններից:
Ինչպե՞ս տոնել Նոր տարին
Այծիկը չի սիրում ձանձրույթ,այնպես որ տոնը անցկացրեք ուրախ և օրիգինալ ձևով:Ավելի շատ ծիծաղ և ուրախություն:Բանաստեղծություններ,երգեր,պարեր,հրավառություններ՝ահա այս ամենը էքստրավագանտ և նրբաճաշակ Այծի համար:Կարող եք նախօրոք սցենար կազմել,որպեսզի հետաքրքիր անցնի Նոր տարին:

Ամանորյա առակ երջանկության մասին/ վերլուծություն

Ինձ շատ դուր եկավ տգեղ եղևնու կերպարը: Այն պարզ էր, մաքուր և մի օրինակելի մարդու տպավորություն էր թողնում: Այո, այս երկու եղևնիներն էլ մարդու տեղ էին: Նրանք պատմում էին երկու մարդկանց մասին: Զարմանալի չէ, որ այս առակում էլ ինքնահավանները պատժվում կամ հուսահատվում էին: Այս գլխավոր ասելիքն ինձ համար այն էր, որ մարդ ինչքան էլ ինքնահավան լինի մեկ է մի պատժի կարժանանա և եթե իր ձխալը հասկանա, բախտն իրեն կժպտա: Երջանկությունը միայն գեղեցկության մեջ չէ, կարող է լինես շատ գեղեցիկ, բայց երջանիկ չլինես և կարող է լինես տգեղ, բայց խելացի և երջանիկ օգնելով մարդկանց: Ճիշտ է այս պատմվածքի մեջ իմաստուն կերպարը տգեղ ու ծուռումուռ եղևնին էր, բայց ինձ թվու մեծ կարևորություն ուներ գեղեցիկ եղևնին: Այն շատ-շատերին տարբեր հարձերում կօգնի: Ինչքան էլ նա առավելություններ ուենա պետք է սովորի դրանք ճիշտ վայրում և ձևով օգտակործել:

Նոր վերջաբան առակի համար

-Կուզեի քո փոխարեն լինել: Ինչիս է պետք գեղեցկությունս: Այն ժամանակ էլ այն ոչ ոքի համար օգտակար չէր:
Այդ ժամանակ Անգլիայի գյուղերից մեկում կարևոր էր, որ երբ մարդ մահանում է գերեզմանաքարի կողքին լինի նաև փայտից պատրաստված այդ մարդու նկարը: Հարազատները գալիս ու այդ նկարի առաջ խոնարհվում էին: Հանկարծ մի քանի մարդիկ եկան աղբահոր, վերձրին այդ երկու եղևնիներին և տարան: Նրանք շուտով հասկացան, թե ինչ է լինելու իրենց հետ: Այն գեղեցիկ ու ինքնահավան եղևնին իրեն երջանիկ էր զգում, որ մի կարևոր մարդու նկար է իր վրա կրում և մարդիկ իր առաջ խոնարհվում են:

Ձուլվում են մտքերս ձյան հետ

Մի նկար կա իմ հոգում, որ միշտ վառ հիշողություններ է բերում: Ցանկանամ էլ չեմ կարող այն նկարել: Դա մեր բակն է փոքրիկ, որ հագել է սպիտակ շապիկ: Շողշողում է ամեն կողմից և տանում քեզ հեռու-հեռու: Հեռուներում այդ գեղեցիկ, երազներս փաթիլների պես, թափվում են հանդարտ-հանդարտ: Տեսնում եմ մեր պատուհանից վազող մարդկան դեմքերը մռայլ: Նրանց հաճելի չէ թրջվել ու ցեխերի մեջ լողալ, բայց ներքուստ ուրախ են և ցանկանում, որ միշտ այդպես լինի: Քայլում եմ ես դատարկ փողոցով: Կարծես միլիոնավոր տարիներ այնտեղ մահկանացու չի եղել, ոչ ոքի պետք չէ տեսնել այդ հրաշքը և զգալ այդ ամենը հրաշալի: Թափվում են փաթիլները մազերիս: Կարծես սպիտակել են և չեն ուզում թափվել:

Աչքս թարթեցի փողոցը լցվեց տարբեր մարդկանցով: Ծանոթներս ավելացան և հասկացա, որ միակ խոչնդոտը սառույցն էր:
Այնքան հանգիստ է հիմա փողոցները: Երախաները խաղում են ձյան հետ և խառվում ձմռան հետ:

Ես հոգորականի առնետն եմ

Ես մի փոքրիկ առնետ եմ: Ապրում եմ Անգլիայում: Մոխրագույն եմ և ունեմ մի գեղեցիկ պոչիկ: Մի օր պանրի հոտ առա ու գնացի այդ ուղղությամբ: Դա մի համեստ տուն էր: Պարզվեց տան տերն էլ հոգևորական: Այնքան եմ այնտեղ գնացել եկել, որ հոգևորականն խուճապի չէր մատնվում, որ իր հետ առնետ է ապրում: Մենք միասին ընկերացանք: Մի օր հոգևորականը քնած էր: Ես մի ծխածող կրակ տեսա: Ես չէի կարողանում խոսել, մի բան անել, որ տերս իմանա: Իմ սպիտակ ատամիկները գործի դրեցի և կծեցի հոգևորականի այտը: Նա ջղայնացավ: Ես չէի կարող խոսել, բայց երբ նա տեսավ վառվող վարագույրը հասկացավ, որ տանը հրդեհ էր բռնկվել: Ես այդ ժամանակ ինձ հերոս զգացի, որ օգնել եմ ընկերոջս:

Առաջին ձյուն

Այսօր առավոտյան հենց արթնացա մի արտասովոր բույր դիպփեց քթիս: Անտարբեր լինելով գնացի լվացվելու և նայեցի պատուհանից: Ինձ թվաց, թե զզվելի անձրև է, բայց, երբ տեսա այդքան շտապող ձյունը շաաաաատ ուրախացա: Շորերս հագա ու առանց նախաճաշելու վազեցի դուրս: Ֆոտոխցիկս ամբողջովին ձյուն էր, բայց ես չկանգնեցի և շատ նկարներ նկարեցի: Մեր բակի աշնանային տերևները մնացել էին, բայց ձյունը շուտով փակեց: Մազերս էլ ամբողջովին ձյունոտվել էր: Դպրոցում ինձ ընկերներս էին սպասում, միասին պատրաստվեցինք և գնացինք Մայրենիիի սենյակ: Ընկեր Արևիկին դուր էր եկել մեր ձևավորումը, բայց ընկերներս շատ լավ ու հետաքրքիր բան էին մտածել: Մանիկյուրով ու ջրով հետաքրքիր շրջանաձև նաղշեր պատրաստվեցինք և հիմա դրանք չորանում են: Շուտով ձյան փաթիլներն ավելի մեծացան և մենք մեր գործն ավարտելով շտապեցինք Անգլերենի դասին:








Այսօր`

Սիրով նվիրում ենք ընկեր Արևիկին



Բոլորիդ շաաաատ սիրում եմ

Հոկտեմբերի 5, ծննդյանս օրվանից 2-օր առաջ: Դա միակ տոնն է Ամանորից հետո. որ կարող եմ հիշել: Դա ուսուցիչների տոնն է: Ես նրանց բոլորին շատ եմ սիրում: Ճիշտ է բոլորը նրան չեն ճանաչում, բայց նա իմ առաջին ուսուցչուհին է: Նա է ինձ կարդալ սովորեցրել, տառեր, թվեր, գրել սովորեցնել: Դե իհարկե նա ընկ.Հասմիկն է: Գեղեցիկ, համեստ, բարի, խելացի ... Ես երբեք նրան չեմ մոռանա: Ճիշտն ասաց մեր կրտսեր դպրրոցում Անգլերենի ուսուցչուհիներն անընդհատ փոխվում էին, բայց ես նրանց շաաատ լավ եմ հիշում` Միսս Իրինան, Կարինեն, Ստելլան, Շահանեն և միսս Սիեստան: Իսկ հիմա արդեն Միսս Լիաննան է մեր ուսուցչուհին: Բոլորին էլ շաաատ եմ սիրում և ցանկանում եմ համբերություն: Ռուսերենը եղել է Աննա Կառլենովնան և նա միակն է եղել, ով 5 տարի անընդմեջ մեզ Ռուսաց լեզու է սովորեցրել: Հիմա ընկեր Վիկան է: Գեղեցիկ, բարի, խելացի.... Նրա դասերին հաճելի է նստել: Խաղեր ենք խաղում, հումորներ ենք անում և այլն:

5 դասարան եկավ նոր ուսումնական տարի` նոր սուցչուհիներ: Ընկեր Սյուզին: Նա մեր մաթեմատիկայի ուսուցչուհին է եղել: Նա մեր դասարանը ամենաշատն էր սիրում և մեզ միշտ ասում էր Դմբոների դասարան: Երբ ես նրան հարսնում եմ ինչի հենց դմբոների ու նա միշտ ծիծաղում է: Միսս Ստելան նորից վերադարձավ և Աննա կառլենովնայի հետ վերջին տարին մեզ օտար լեզու դասավանդեցին: Ընկեր Իվենտան ու Շուշանը: Երկու բնական էակներ ովքեր իրենց պես հետքրքիր բաներ մեզ սովորսեցրին: Տիկին Հարությունյան...... անբացտրելի է ամեն ինչ: Նա շատ է սիրում ուրախանալ, ամեն ինչ տեմպով ու արագ: Նրա հետ անցկացրած տարին ես չեմ մոռանա: Ռադիո` իմացա, թե ինչ է իսկական ռադիոն, սվորոեցի ամեն ինչ արագ անել ու ամենակարևորը` համով, հոտով դաս պատմել: Նրա հետ ես ճամփորդեցի տարբեր մարզերով: Նա ճամփորդող է և այդքան ճամփորդող լինելը մենք ժառանգել ենք մեծն Մարգարիտ Հարությունյանից:

6 դասարան նոր ուսուցչուհիներ: Ընկեր Արևիկը մեր պատասխանատուն: Գեղեցիկ, հմայիչ, խելացի, բարի և ընկերոջ պես հանդուրժում ու հասկանում է ինձ: Ջրիկ` գազարով կարտոֆիլով և այլ բաղադրիչներով ջրիկ ճաշի ենք մենք վերածվում նրա դասերին: Զարմանում եմ նրա համբերության վրա: Մաթեմատիկան դասավանդեց ընկեր Լիլիթը: Ճիշտ է մեզ մի փոքր չարաճճի էինք պահում, բայց շատ շուտ ընկտելացանք նրան: Վատ է, որ նա գնաց, բայց լավ է, որ ծանոթացանք մի նոր ուսուցչուհու հետ ընկեր Հերմինեյի: Գեղեցիկ է նա խելացի, բարի շատ լավ ամեն ինչ մեզ բացտրում և մենք զարմացած դեմքով, բայց հասկանում ենք: Պատմության դասը չեմ թաքցնի, որ այնդքան էլ չեմ սիրում, բայց կատարում եմ բոլոր առաջադրանքները: Պարոն Տիգրանյանն է մեզ դասավանդում և նրա հետ խոսելիս հասկանում ես, թե ինչ է նշանակում Հայոս պատմություն: Բնագիտությունն ընկեր Անուշն է դասավանդում: Անցած տարի մենք նրա հետ ծանոթացել ենք, բայց հիմա արդեն նա մեզ համար իսկական ուսուցչուհի է: Ընտրությամբ գործունեությամբ դասին ես հաճախում եմ Երաժշտական լաբարատորիայի խումբը: Ընկեր Կարենն է մեզ դասավանդում: Նրա հետ ես շատ գործիքների հետ ծանոթացա: Նա համբերատար է բոլոր մյուս ուսուցիչների պես: Ֆիզկուլտուրայի բոլոր ուսուցիչ(ուհի)ներին ճանաչում ու սիրում եմ: Ներողություն եմ խնդրում ընկեր Ռուբիկից, որ չկարողացա իմ չնաշխարիկ գոլը չխփեցի, բայց խոստանում եմ, որ մի օր դա ամպայման կանեմ:

Մեր պատասխանատուներից են ընկ. Գոհարը, Շամիրամն ու Լուսինեն: Նրանք շատ են սիրում մեզ: Շաաաատ գեղեցիկ են, բարի, խելացի և նրանց հետ կարող եմ հանգիստ կատակներ անել, խոսել ինչպես ընկերն ընկերոջ հետ:

Ներողություն եմ հայսում բոլոր այն ուսուցիչներից ու ճանաչում եմ բայց չեմ նշել նրանց, բայց սրտանց բոլորին շնորհավորում եմ 

Միտք որի շուրջ սկսեցի խորհել


Գրավոր աշխատանբ. Ընտրիր առաջադրանքներից մեկը և մտքերդ շարադրիր:  Շարադրությունդ տեղադրիր քո բլոգում:
Ինչո՞վ եմ նման հայրիկիս կամ մայրիկիս
Միտք, որի շուրջ սկսեցի խորհել
Միտք որի շուրջ սկսեցի խորհել
Մի օր հարևաններով նստացծ էինք: Ամենն մեկս մի պատմություն էինք պատմում: Մայրիկս ասաց, որ մի անգամ մեքենայով Կապանից Երևան էին գալիս, որ ճանապարհի սկզբից մի ճանճ մտավ մեքենայի մեջ: Ամբողջ ճանապարհին այդ ճանճը թվռալով գալիս էր: Այդ իմնչպես էր, որ նա կարողանում էր մեքենայի մեջ թռչել, չէ, որ օդը նրանք կքշեր: Կամ ինչու այդ ճանճը մտավ մեքենայի մեջ` մի գուցե դիտավորյալ մտավ: Մայրիկիս փոքր ժամանակ այդ հարձերն էին տանջում: Այդ պատմությունը թլսելուց հետո ես էլ սկսեցի մտածել: Ինչու էր ուզում ճանճը Կապանից գնալ Երևան: Երևի նրա բարեկամներն իրեն էին սպասում, կամ նա ցանկանում էր տեսնել մայրաքաղաքը: Հնարավոր է նաև, որ ճանճը դիտավորյալ չէր մտել մեքենայի մեջ, ևրևի մայրաքաղաք հասնելուն պես մոլորվեց չիմանալով, թե ուր է ընկեր: Բոլոր ճանճելը անծանոթ, ոչ մեկի չի ճանաչում և այլն: Միայն մի հարձի պատասխան երկար մտածելուց հետո հասկացա: Ճանճը կարողանում էր մեքենայում թռչել որովհետև ինչքան էլ օդ էր խաղում մեկ է, այն այդքան ուժեղ չէր, որ կարողանար ճանճին քշել: Մի քանի, որ առաջ էլ այդ ճանճին տեսա և մտածեցի, որ կարող է այդ ճանճի թոռներից կամ ծոռներից մեկն է:

Աշնան տրտմություն

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևոտ
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ...
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ...

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
Մահացողի տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի, սև կամար...
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...
Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...