Լուսին

Լուսինը Երկիր մոլորակի միակ եւ Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրիտրամագծի 27%-ը և խտության 60%-ը, Լուսինն արդյունքում ունի Երկրի զանգվածի 181-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինը իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։
Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է, մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է եւ արտացոլման գործակցով մոտ է ածխին։



Երկնքում Լուսնի հայտնությունը և լուսնային փուլերի պարբերականությունը հնագույն ժամանակներից կարևոր մշակութային ազդեցություն են ունեցել։ Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի մակընթացությունները և երկրային օրվա տևողության երկարացում։
Լուսնի ընթացիկ ուղեծրի հեռավորությունը մոտ երեսուն անգամ մեծ է Երկրի տրամագծից, որի պատճառով Լուսինը երկնքում նույն չափի է երևում ինչ Արևը և թույլ է տալիս մոտավորապես ամբողջությամբ այն ծածկել։ Չափերի այդ տեսողական համընկնումը ակնհայտ զուգադիպություն է։ Երկրի պատմության ավելի վաղ ժամանակաշրջանում Լուսինը ավելի մոտ էր Երկրին և ուներ ավելի մեծ տեսանելի չափեր քան Արեգակը։
Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից։ Լուսինը միակ երկնային մարմինն է ուր մարդ արարածը ոտք է դրել։ Սովետական ՄիությանԼուսնային ծրագիրը առաջինն էր, որ 1959 թ. անօդաչու տիեզերանավ ուղարկեց դեպի Լուսին։ Միացյալ նահանգների ՆԱՍԱ-ի Ապոլո ծրագիրը առ այսօր միակ մարդու կողմից իրականացված գիտարշավն է այլ դեպի երկնային մարմին։ Այս ծրագրի շրջանակներում Լուսնից բերվել է ավելին քան 380 կգ լուսնային ապար, որը օգտագործվեց Լուսնի երկրաբանական ծագումը, նրա ներքին կառուցվածքի ձևավորումը և երկրաբանական ձևավորման հետագա պատմությունը բացահայտելու համար։
1972 թ. Ապոլո 17-ի արշավանքից հետո Լուսին այցելել են միայն անօդաչու տիեզերանավերը։ 2004 թ. սկսած ՃապոնիանՉինաստանը,Հնդկաստանը, Միացյալ Նահանգները և Եվրոպական տիեզերական գործակալությունը յուրաքանչյուրը բաց է թողել իր ուղեծրակայանները։ Այս տիեզերանավերը նպաստել են լուսնային ջրի հայտնագործմանը։ Ապագայում նախատեսված են լուսնի վրա նոր հետազոտություններ ներառյալ կառավարությունների և մասնավոր հատվածի ջանքերով։ Լուսինը մնում է Տիեզերքի պայմանագրի ներքո՝ բոլոր ազգերի համար ազատ խաղաղ նպատակներով հետազոտելու։



Աղբյուր՝ Վիքիպեդիա

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը