Հարդագողի ճանապարհ

Հարդագողի ճանապարհը
Ա
Մի ագահ ու հարուստ գյուղացի, որի մարագները լիքն են եղել դարմանով, աչք է դրել անճար պառավի այծերի և ուլերի բաժին դարմանին և գողացել այն: Հրեշտակը գաղտնի ծակել է նրա քթոցի տակը, և հարդը մաս-մաս թափվել է գետնին: Իմանալով այդ մասին՝ պառավն անիծել է ագահ հարուստին: Դեպքը պատահել է Սուրբ Սարգսի պասին: Օդը պայծառ ու տաք է եղել: Հարուստը, խաբվելով օդից, արածելու է ուղարկել իր ոչխարների հոտը: Այդ ժամանակ վրա է հասել Սուրբ Սարգիսն ու այնպիսի փոթորիկ է բարձրացրել, որ կոտորվել է հարուստի ամբողջ հոտը: Սուրբ Սարգսի բարձրացրած այդ փոթորիկը (թիփի) կոչվում է Պառավի ցուրտ, իսկ երկնքում եղած աստղերի մի խումբն էլ՝ Հարդագողի ճանապարհ:


Բ
Սանամայրն իր քավորի հարդանոցից միշտ գոգնոցով հարդ է գողացել, որովհետև աղքատ է եղել և չի կարողացել փողով գնել: Մի անգամ էլ քավորը նկատել է այդ: Սանամայրն ամոթից երկինք է բարձրացել, փախչելիս թափելով հարդը: Մինչև հիմա էլ երկնքի վրա երևում է այդ հարդի հետքը:
Գ
Ուղտապաններից մեկը 45 ուղտ ուներ: Մի անգամ պակասեց նրա հարդը: Գնաց 30 ուղտի համար դրացիներից փոխ վերցրեց, իսկ 15-ի համար էլ գնեց: Երկրորդ անգամ այլևս երես չունենալով փոխ ուզելու՝ նա փորձեց գողանալ, բայց սաստիկ քամի բարձրացավ և ամբողջ հարդը ցրիվ տվեց երկնքով մեկ, որ մինչև հիմա էլ երևում է:


Դ
Ծիր կաթինի մասին ասում են, թե դա երկնքի այն տեղն է, որ պատռվել է ժամանակին և հեղեղը թափվել է երկրի վրա: Այդ հեղեղի հետքը հավիտյան մնում է երկնքում ի տես մարդկանց:



Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Բոլնիսյան տպավորություններ