Մեր Բնագիտության դասարանի հատակագիծը

Հոկտեմբերի 30 մեր Բնագիտության դասի թեման էր քարտեզ և հատակագիծ: Դասարանական աշխատանքի ժամանակ մենք նկարեցինք Բնագիտության սենյակի հատակագիծը: Հատակագծում նկարել էինք սեղանները, աթոռները, մեզ և մեր նստատեղերը, Ընկեր Իվետայի սեղանը և պատուհանները: Ահա և իմ նկարած նկարը:


Լուսին

Լուսինը Երկիր մոլորակի միակ եւ Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրիտրամագծի 27%-ը և խտության 60%-ը, Լուսինն արդյունքում ունի Երկրի զանգվածի 181-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինը իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։
Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է, մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է եւ արտացոլման գործակցով մոտ է ածխին։



Երկնքում Լուսնի հայտնությունը և լուսնային փուլերի պարբերականությունը հնագույն ժամանակներից կարևոր մշակութային ազդեցություն են ունեցել։ Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի մակընթացությունները և երկրային օրվա տևողության երկարացում։
Լուսնի ընթացիկ ուղեծրի հեռավորությունը մոտ երեսուն անգամ մեծ է Երկրի տրամագծից, որի պատճառով Լուսինը երկնքում նույն չափի է երևում ինչ Արևը և թույլ է տալիս մոտավորապես ամբողջությամբ այն ծածկել։ Չափերի այդ տեսողական համընկնումը ակնհայտ զուգադիպություն է։ Երկրի պատմության ավելի վաղ ժամանակաշրջանում Լուսինը ավելի մոտ էր Երկրին և ուներ ավելի մեծ տեսանելի չափեր քան Արեգակը։
Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից։ Լուսինը միակ երկնային մարմինն է ուր մարդ արարածը ոտք է դրել։ Սովետական ՄիությանԼուսնային ծրագիրը առաջինն էր, որ 1959 թ. անօդաչու տիեզերանավ ուղարկեց դեպի Լուսին։ Միացյալ նահանգների ՆԱՍԱ-ի Ապոլո ծրագիրը առ այսօր միակ մարդու կողմից իրականացված գիտարշավն է այլ դեպի երկնային մարմին։ Այս ծրագրի շրջանակներում Լուսնից բերվել է ավելին քան 380 կգ լուսնային ապար, որը օգտագործվեց Լուսնի երկրաբանական ծագումը, նրա ներքին կառուցվածքի ձևավորումը և երկրաբանական ձևավորման հետագա պատմությունը բացահայտելու համար։
1972 թ. Ապոլո 17-ի արշավանքից հետո Լուսին այցելել են միայն անօդաչու տիեզերանավերը։ 2004 թ. սկսած ՃապոնիանՉինաստանը,Հնդկաստանը, Միացյալ Նահանգները և Եվրոպական տիեզերական գործակալությունը յուրաքանչյուրը բաց է թողել իր ուղեծրակայանները։ Այս տիեզերանավերը նպաստել են լուսնային ջրի հայտնագործմանը։ Ապագայում նախատեսված են լուսնի վրա նոր հետազոտություններ ներառյալ կառավարությունների և մասնավոր հատվածի ջանքերով։ Լուսինը մնում է Տիեզերքի պայմանագրի ներքո՝ բոլոր ազգերի համար ազատ խաղաղ նպատակներով հետազոտելու։



Աղբյուր՝ Վիքիպեդիա

Նեպտուն

Նեպտուն

ՆեպտունԱրեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու մոլորակն է։ Նեպտունը հանդիսանում է չորրորդ մոլորակը ըստտրամագծի մեծության և երրորդը ըստ զանգվածի։ Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից[8]։ Մոլորակը անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին։ Նրա աստղագիտական նշանն է Neptune symbol.svgՆեպտունիեռաժանին։

Հայտնաբերվելով 1846 սեպտեմբերի 23-ին[1], Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկականհաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով։ Ուրանի ուղեծրի չկանխատեսված փոփոխությունների հայտնաբերումը ի հայտ բերեց անհայտ մոլորակի մասին տեսությունը, որի ձգողության ուժի ազդեցությամբ էլ պետք է պայմանավորված լինեին այդ փոփոխությունները։ Նեպտունը հայտնաբերվեց կանխագուշակված դիրքի սահմաններում։ Շուտով, հայտնաբերվեց նաև նրա առաջին արբանյակը` Տրիտոնը, սակայն մնացած 12 արբանյակները, որոնք հայտնի են հիմա, չեն հայտնաբերվել մինչև XX-րդ դար։ Նեպտունին հասել է միայն մեկ տիեզերական սարք, «Վոյաջեր-2», որը անցել է մոլորակի մոտով 1989 թվականի օգոստոսի 25-ին։

Նեպտունի կազմվածքը մոտ է Ուրանին, և այս երկու մոլորակները կազմվածքով տարբերվում են ավելի խոշոր հսկա մոլորակներից`Յուպիտերից և Սատուրնից։ Երբեմն, Ուրանն ու Նեպտունը դասում են առանձին կատեգորիայի` «սառցե հսկաների»[9]։ Նեպտունի մթնոլորտը, Յուպիտերի և Սատուրնի մթնոլորտերի նման, կազմված է հիմնականում ջրածնից և հելիումից[10]ածխաջրածիններիհետքերով, և հնարավոր է ազոտով, սակայն պարունակում է նաև սառույցների ավելի մեծ մաս` ջրային, ամոնիակայինմեթանային։ Նեպտունի միջուկը, ինչպես և Ուրանինը, կազմված է հիմնականում սառույցներից և լեռնային ապարներից[11]։ Մթնոլորտի արտաքին շերտերում մեթանի հետքերի առկայությունն էլ հենց հանդիսանում է մոլորակի կապույտ գույնի պատճառը[12]։

Նեպտունի մթնոլորտում փչում են ամենահզոր քամիները Արեգակնային համակարգի մոլորակների միջև, որոշ գնահատականներով, նրանց արագությունը կարող է հասնել 2100 կմ/ժ[13]։ «Վոյաջեր-2» սարքի թռիչքի ժամանակ 1989 թվականին Նեպտունի հարավային կիսագնդում հայտնաբերվեց այսպես կոչված Մեծ մութ հետքը, որը նման է Յուպիտերի վրա հայտնաբերված Մեծ կարմիր հետքին։ Նեպտունի ջերմաստիճանը մթնոլորտի վերին շերտերում մոտ է −220 °C[8][10]։ Մոլորակի կենտրոնում տարբեր գնահատականներով ջերմաստիճանը կազմում է 5400 Կ-ից[14] մինչև 7000 - 7100 °C[15][16], որը համեմատելի է Արեգակի մակերևույթի և հայտնի մոլորակների մեծամասնության միջուկի ջերմաստիճանի հետ։ Նեպունը ունի թույլ հատվածավորված օղակների համակարգ, հնարավոր է, որ հայտնաբրվել էր դեռ 1960-ական թվականներին, սակայն հավաստիորեն հաստատվել է միայն «Վոյաջեր-2» կայանի միջոցով 1989 թվականին[17]։
1948 թվականին Նեպտուն մոլորակի հայտնաբերման պատվին առաջարկվեց անվանել 93 համարի տակ նոր հայտնաբերված քիմիական տարրը Նեպտունիում[18]։

Հարդագողի ճանապարհ

Հարդագողի ճանապարհը
Ա
Մի ագահ ու հարուստ գյուղացի, որի մարագները լիքն են եղել դարմանով, աչք է դրել անճար պառավի այծերի և ուլերի բաժին դարմանին և գողացել այն: Հրեշտակը գաղտնի ծակել է նրա քթոցի տակը, և հարդը մաս-մաս թափվել է գետնին: Իմանալով այդ մասին՝ պառավն անիծել է ագահ հարուստին: Դեպքը պատահել է Սուրբ Սարգսի պասին: Օդը պայծառ ու տաք է եղել: Հարուստը, խաբվելով օդից, արածելու է ուղարկել իր ոչխարների հոտը: Այդ ժամանակ վրա է հասել Սուրբ Սարգիսն ու այնպիսի փոթորիկ է բարձրացրել, որ կոտորվել է հարուստի ամբողջ հոտը: Սուրբ Սարգսի բարձրացրած այդ փոթորիկը (թիփի) կոչվում է Պառավի ցուրտ, իսկ երկնքում եղած աստղերի մի խումբն էլ՝ Հարդագողի ճանապարհ:


Բ
Սանամայրն իր քավորի հարդանոցից միշտ գոգնոցով հարդ է գողացել, որովհետև աղքատ է եղել և չի կարողացել փողով գնել: Մի անգամ էլ քավորը նկատել է այդ: Սանամայրն ամոթից երկինք է բարձրացել, փախչելիս թափելով հարդը: Մինչև հիմա էլ երկնքի վրա երևում է այդ հարդի հետքը:
Գ
Ուղտապաններից մեկը 45 ուղտ ուներ: Մի անգամ պակասեց նրա հարդը: Գնաց 30 ուղտի համար դրացիներից փոխ վերցրեց, իսկ 15-ի համար էլ գնեց: Երկրորդ անգամ այլևս երես չունենալով փոխ ուզելու՝ նա փորձեց գողանալ, բայց սաստիկ քամի բարձրացավ և ամբողջ հարդը ցրիվ տվեց երկնքով մեկ, որ մինչև հիմա էլ երևում է:


Դ
Ծիր կաթինի մասին ասում են, թե դա երկնքի այն տեղն է, որ պատռվել է ժամանակին և հեղեղը թափվել է երկրի վրա: Այդ հեղեղի հետքը հավիտյան մնում է երկնքում ի տես մարդկանց: